Մատչելի հղումներ

Ամերիկայի հայկական կազմակերպությունների արձագանքը


Հայ ամրիկյան հասարակական հարցերով հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռոս Վարթյանի խոսքերով, հույս կա, որ արտակարգ իրադրությունը Հայաստանում շուտով կվերացվի եւ տեղի ունենա վարչապետի առաջարկած քաղաքական երկխոսությունը։

՝՝Դրսում ապրող հայերս ունենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարությունների, Հայաստանի դեսպանատան, ԱՄՆ-ի կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահների հետ հաստատուն կապ պահպանելու պատասխանատվություն, ինչով եւ զբաղված ենք։ Մենք պիտի աջակցենք երկխոսությունը, հավատալով, որ ամեն ինչ կախված է մնում երկրի կառավարությունից եւ ընդդիմությունից՛՛։

Նրա խոսքերով, այժմ, երբ Սահմանադրական դատարանը կայացրել է իր վճիռը, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պիտի կայացնի վճիռ՝ իր հաջորդ քայլերի մասին։

՝՝Իսկ կառավարությունը պիտի տարբերակում դնի նրանց միջեւ, ովքեր դիմել են բռնությունների ու հրահրել ու նրանց, ովքեր չեն դիմել ու չեն հրահրել՛՛։

՝՝Լինելով ոչ քաղաքական, անկողմնակալ կազմակերպություն, որը խուսափում է միջամտել երկրի ներքին գործերին, Ամերիկայի հայկական համագումարը այնուամենայնիվ շատ է մտահոգված Հայաստանի ներկա ճգնաժամով եւ հանդես է եկել հայտարությամբ՛՛։ Այդ մասին, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին։ Նա շեշտեց, որ կազմակերպության նպատակն է զարկ տալ Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին եւ նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը։ Նա նաեւ մտահոգություն հայտնեց Հայաստանում ազատ եւ արդար մամուլի վրա հաստատված սահմանափակումների առնչությամբ, կոչ անելով չանտեսել ՝՝երկրի վերքերը բուժելու նպատակով երկխոսություն սկսելու՛՛ վարչապետի կոչը։

XS
SM
MD
LG