Մատչելի հղումներ

Բողոքի ցույց Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջեւ


Մարտի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջեւ անցկացվեց ցույց ի պաշտպանություն Հայաստանում մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններից հետո ձերբակալված անձանց, պահանջելով դատապարտել տեղի ունեցած բռնությունները, ազատ արձակել ձերբակալվածներին, անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Ցույցը կազմակերպել էին Վաշինգտոնի մի խումբ հայ երիտասարդներ, որին միացավ Լոս Անջելեսում գործող Հանուն ժողովրդավար Հայաստանի եւ հայ քաղաքացիական հասարակություն մարդու իրավունքների պաշտպանություն ընկերակցության ներկայացուցիչները։ Կարո Կարապետյանը ներկայացնում է այս ընկերակցությունը։

Ցույցի մասնակիցների անունից ու վերը նշված պահանջներով նամակ հանձնվեց դեսպանատուն, որը նաեւ կոչ է անում ընդունել մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների հարցով միջազգային հետաքննություն անցկացնելու Եվրոպական Միության նախագահության առաջարկը։

Կազմակերպիչներից մի քանիսը կմնան Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի կոնգրեսի անդամների, հավանաբար նաեւ՝ արտգործնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու համար։

XS
SM
MD
LG