Մատչելի հղումներ

Եվրախորհրդի մամլո տեղեկագրություն


՝՝Ես խորապես անհանգստացած եմ Հայաստանի քաղաքական իրադրությամբ եւ մայրաքաղաքում հայտարարված արտակարգ իրավիճակով՛՛, ասել է Եւրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների համագումարի նախագահ Հալվդան Սկարդը, շեշտելով, որ ՝՝ճգնաժամից առաջ եկած լարվածության հետեւանքները նախ եւ առաջ կազդեն Հայաստանի տեղական իշխանությունների վրա՛՛։

Նախագահ Սկարդը նաեւ բոլոր կողմերին դիմեց քաղաքական երկխոսություն սկսելու կոչով ու հույս հայտնեց, որ շուտով կհանվի արտակարգ իրավիճակը, քանի որ նման իրավիճակը, նրա խոսքերով, կարող է ազդել այս տարեվերջին Հայաստանում, հատկապես Երեւանում անցկացվելիք տեղական մարմինների ընտրությունների եւ մայրաքաղաքի մասին ընդունվելիք օրենքի վրա՛՛։

XS
SM
MD
LG