Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարության ամենօրյա մամուլի ասուլիսում մեկնաբանվել  է իրադրությունը  Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում


ԱՄՆ-ի արտաքին գործերի փոխխոսնակ Թոմ Քեյսին, մեկնաբանելով իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, ցավ է արտահայտել հրադադարը խախտվելու կապակցությամբ եւ տեղեկացրել, որ փոխարտգործնախարարի եւրոպական հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան կողմերին է ներկայացրել այդ մտահոգությունները։

՝՝Ոտնահարումները չկրկնվելու համար անհրաժեշտ է, որ կողմերը աշխատեն միասին Մինսկի խմբի շրջանակներում՛՛, ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք Հայաստանը կամ Ադրբեջանը տվել են հավաստիացումներ, որ բռնությունները չեն կրկնվի, Քեյսին ասել է.

՝՝Մենք արտահայտել ենք մեր տեսակետը եւ նոր միջադեպեր տեղի չեն ունեցել։ Հույս ունենք, որ այսպես էլ կշարունակվի՛՛։

Ինչ վերաբերում է սահմանային գծում լարվածությունը սրելով, մարդկանց ուշադրությունը Երեւանից շեղելու մասին ադրբեջանական կողմի պնդումներին, Քեյսին ասել է, թե ինքը չունի այս երկուսն իրար կապելու պատճառ, ՝՝չնայած երկուսն էլ պահանջում են շատ աշխատանք։ Սակայն քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը, նման միջադեպեր կարող են պատահել՛՛։

Այն հարցին, թե արդյոք արտգործնախարարությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, փոխխոսնակ Թոմ Քեյսին պատասխանել է.

՝՝Աջակցական որեւէ ուղերձ չենք հղել որեւէ կողմի։ Այժմ Բրայզան պիտի փորձի համոզել կողմերին սկսելու միասնական քննարկումներ։ Դա նշանակում է, որ նա պիտի խոսի ե՛ւ կառավարության պաշտոնյաների, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների հետ՛՛։

XS
SM
MD
LG