Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Հեռարձակումների տնօրենների խորհրդի հայտարարությունը


ԱՄՆ-ի Հեռարձակումների տնօրենների խորհուրդը խիստ դեմ է Հայաստանում անկախ մամուլը լռեցնելու փաստին։

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ եթերից զրկվել են նաեւ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայերեն հեռարձակվող հեռուստատեսային եւ ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի ռադիոհաղորդումները։ Մարդիկ զրկվել են նաեւ այդ կայանների ինտերնետային էջերը կարդալու հնարավորությունից։

՝՝Գրաքննությունը եւ լրատվության վրա ճնշամիջոցները դեմ են ժողովրդավարությանը՝՝, ասել է ԱՄՆ-ի Հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Գլասմանը, ավելացնելով. ՝՝Մեր կայանների նպատակը, վստահելի լուրեր հաղորդելով, Հայաստանի ժողովրդին ծառայելն է, ինչի հնարավորությունից այս պահին զրկված ենք՛՛։

ԱՄՆ-ի Հեռարձակումների տնօրենների խորհրդի հայտարարությունը հիշեցնում է ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի վարորդին ոստիկանության կողմից ծեծի ենթարկելու եւ Գյումրիի թղթակցին սպառնալու փաստերը։

Ամերիկայի Ձայն՛՛-ը եւ ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանը հաղորդումներ են հեռարձակում 6Օ տարբեր լեզուներով՝ ունենալով 155 միլիոն ունկնդիր, ակնդիր եւ ընթերցող։

XS
SM
MD
LG