Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջանում երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բախումների հետեւանքով զոհվել է ադրբեջանցի 4 եւ հայ 12 զինվոր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախազգուշացրել է, որ իր երկիրը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ուժով վերատիրանալ Լեռնային Ղարաբաղին։ Նա նաեւ ասել է, որ ադրբեջանական բանակի հզորացումը, իր բառերով, ՛՛կներգործի՝՝ Հայաստանի հետ տարվող բանակցությունների գործընթացի վրա։ |