Մատչելի հղումներ

Հայաստանի հարեւան երկրները չեն կարծում, որ Հայաստանում կսկվի հեղափոխություն


Հայաստանի հարեւան երկրների փորձագետները չեն բացառում արտակարգ իրադրությունը հանելուց հետո, այստեղ իրադրության է՛լ ավելի սրում, սակայն չեն կարծում, որ կսկվի հեղափոխություն։

Ինչպես ռուս փորձագետ Սերգեյ Մերկեդոնովն է ասում, ՛՛Եթե լինեին նարնջագույն հեղափոխություն սկսելու ծրագրեր, ապա ոստիկանության դեմ պիտի հանդես գար ուժեղ հակազդեցություն՝՝։

Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների հաստատության փորձագետ Մերկեդոնովն ասում է, թե դա այն զանգվածը չէր, որը կարողանար իրականացնել նարնջագույն հեղափոխություն։

՛՛Սակայն, եթե կառավարությունը շարունակի ուժի կիրառումը, այն կգործի ի վնաս իրեն՛՛։

Թուրք փորձագետ Արիֆ Քեսքինի խոսքերով, Հայաստանը գտնվում է Եւրոպայի եւ Ռուսաստանի շահերի բախման գոտում, այդ պատճառով հեղափոխությունն այստեղ անհնար է։ ՛՛Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ նարնջագույն հեղափոխության՛՛, ասել է թուրք վերլուծաբանը։

Իրանցի վերլուծաբան Հասան Շարիաթմադարին գտնում է, որ անհնար է տապալել Ռուսաստանի հետ ամուր կապեր ունեցող Հայաստանի կառավարությունը, չի կարելի նաեւ անցկացնել անկախ ընտրություններ այնտեղ։ ՛՛Սակայն անխուսափելի է նաեւ նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՛՛, ասում է նա։

Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ը աջակցություն ցուցաբերի ընդդիմությանը եւ ճնշումներ բանեցնի կառավարության վրա, հնարավոր կլինի նոր ընտրությունների անցկացումը։

Վրաց քաղաքական գիտնական Ռամազ Սաքվարելիձեն կարծում է, որ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանում, երկրի քաղաքական վերնախավի նկատմամբ տածած հակակրանքի պատճառով, ինչին, նրա խոսքերով, միացավ նաեւ Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունեցող սփյուռքը։

՛՛Ֆիչ՝՝ վիճակագրական ընկերության կարծիքով, քաղաքական անհանգստությունները Հայաստանում կարող են վտանգել երկրի հեղինակությունը դրսում։

Ինչպես ՛՛ Fitch's Sovereigns group՝՝ ընկերության տնօրեն Էնդրու Քոլքուհոնն է ասում, իրադրության սրումը կվնասի միջազգային վստահությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ՛՛ԲիԲիՍի՝՝ կայանին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանի ներկա իրավիճակի պատճառը ՛՛կառավարության սխալ եւ նվաճողական քաղաքականությունն է, ինչը այս երկրին մեկուսացրել է արտաքին աշխարհից՝՝։

Կայունությունը, նրա խոսքերով, կապված է զարգացման, զարգացումը՝ կայունության հետ։

Փրայմ նյուզ գործակալությանը տված հարցազրույցում, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ասել է, թե իր երկիրը նոյեմբեր ամսին կարողացավ խուսափել իրադրության նման զարգացումից ՛՛Աստծո կամոք եւ կողմերի խոհեմության շնորհիվ՝՝։

</form></form>
XS
SM
MD
LG