Մատչելի հղումներ

Լոս Անջելեսում Լեվոն Տեր-Պետրոսյանին աջակցող հանձնախմբի դիմումը


Լոս Անջելեսում Լեվոն Տեր-Պետրոսյանին աջակցող հանձնախումբը դիմում է հղել ԱՄՆ-ի արտգործնախարարություն՝ կոչ անելով.

Դատապարտել խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակումը։

Հորդորել Հայաստանի կառավարությանը հեռու մնալ ցուցարարների դեմ նոր հարձակումներից։

Չընդունել լայնածավալ կեղծումների եւ օրենքի ոտնահարումների վրա կազմված ընտրության արդյունքները։

՚՚Ընտրություններում իրականացված օրինախախտումները եւ նախընտրական շրջանում քաղաքական դրդապատճառներով ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ներկա իշխանությունների օրոք մեծապես վտանգված են ժողովրդավարության սկզբունքները՛՛, ասված է հայտարարության մեջ, մեկ անգամ եվս կոչ անելով ԱՄՆ-ի կառավարությանը, դիմել վերոնշյալ քայլերին։

XS
SM
MD
LG