Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայկական Համագումարը սգում է մարդկանց կյանքի կորստի համար


Ամերիկայի հայկական համագումարը միանում է աշխարհի բոլոր հայերին, ովքեր սգում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների արդյունքում մարդկանց կյանքի անիմաստ կորստի համար։ ՛՛Մենք խորապես ցավակցում ենք իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին՝՝, ասված է Համագումարի մարտի 3-ին հրապարակած հայտարարության մեջ։

Ամերիկայի հայկական համագումարը կրկնում է բռնություններից հեռու մնալու մասին փետրվարի 29-ին հղած կոչը եւ շեշտում նման պայմաններում արդարություն ու հավասարակշռություն պահպանելու գործում մամուլի դերի կարեւորությունը։

Վճռական այս հանգույցում Հայաստանի երիտասարդ ժողովրդավարական կարգը կանգնած է մեծ փորձառության առջեւ եւ հույս ունենք, որ իշխանությունները հնարավորին չափ շուտ կհանեն արտակարգ իրադրությունը՝՝, ասված է հայտարարության մեջ, որը նաեւ հորդորում է կողմերին աշխատել իրավական սահմաններում, պահպանել խաղաղ իրավիճակն ու կարգը եւ ջանք չխնայել բռնությունների կրկնությունը թույլ չտալու համար։

՛՛Սահմանադրական դատարանում այս առնչությամբ իրավական գործընթացի անկախությունը բխում է հայ ժողովրդի շահերից եւ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ապահովել այդ անկախությունը՝՝, ասված է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG