Մատչելի հղումներ

Մեդվեդեւի հաղթանակը կանխորոշված է նկատվում


Կիրակի օրը Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, ուր Կրեմլի պաշտպանությունը վայելող թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի հաղթանակը կանխորոշված արդյունք է։ Դեպի ընտրություններ տանող Մեդվեդեւի ուղին մեծապես տարբերվում է ամերիկյան թեկնածուների ուղուց։

Ռուսաստանի լրատվական աղբյուրները այս օրերին հանգամանորեն անդրադառնում են ամերիկյան նախագահական ընտրությունների գործընթացին, որը միանգամայն տարբեր է Ռուսաստանի նախագահական ընտրություններից։

՛՛Միացյալ Ռուսաստան՝՝ իշխող կուսակցության թեկնածու Դմիտրի Մեդվեդյեւը իր տեսակետները, ծրագրերն ու քաղաքական փորձառությունը պարզաբանող բանավեճերի չի մասնակցում ։
Փոխարենը, Մեդվեդեւի թեկնածությունը առաջադրվել էր գաղտնի եւ անհայտ պայմաններում։ Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ Պուտինն անձամբ է ընտրել Մեդվեդեւին, որպես իր իրավահաջորդը։

42-ամյա Մեդվեդեւը չի համաձայնել իր հակառակորդների հետ բանավիճել իսկ նախագահ Պուտինը արդարացրել է նրա այդ որոշումը.

՛՛Ինչ իմաստ ունի այժմ բանավեճերի մասնակցելը եւ խնդիրներ քննարկելը, որոնք հանրության ուշադրությունը գրավելու նպատակ են հետապնդում։ Մի՞թե մենք մինչեւ այժմ ժողովրդին չենք հայտնել մեր գործերի եւ ապագա անելիքների մասին։ Իրականում, ամեն ինչ արդեն ասված է՝՝։

Պուտինն ասել է, թե ընդդիմադիր թեկնածուներ Անդրեյ Բոգդանովը, կոմունիստ ղեկավար Գենադի Ժյուգանովը եւ Վլադիմիր Ժիրինովսկին լայն հնարավորություններ են ունեցել իրենց ծրագրերը լուսաբանելու։ Այդուհանդերձ նրանցից ոչ մեկը չի քննադատել Մեդվեդեւի թեկնածությունը իսկ ընդդիմադիր թեկնածուների գորվազդները գրեթե աներեւույթ են։ Հեռուստատեսային քաղաքական ծանուցումներ գրեթե գոյություն չունեն, իսկ հանրային վայրերում թեկնածուների մասին գովազդներ չեն արվում ։

Ռուսաստանում այժմ առկա գովազդները միայն ընտրողների մասնակցությունը մեծացնելու նպատակ են հետապնդում։ Քաղաքական վերլուծաբանների համաձայն, այժմ ճնշում է գործադրվում խոշոր ընկերությունների ու հաստատությունրի վրա՝ ընտրողների 65 տոկոսի մասնակցություն ապահովելու համար։ Իսկ հանրային կարծիքի հաշվառումները ցույց են տալիս, որ Դմիտրի Մեդվեդեւը կհաղթի ընտրությունների հենց առաջին փուլում։ Մոսկվացի Անդրեյ Բորոդինը, ով ծրագրում է իր ձայնը տալ Մեդվեդեւի օգտին, ասում է.

Բոլորը հասկանում են, որ Մեդվեդեւը Պուտինի իրավահաջորդն է։ Ես շատ գոհ եմ Պուտինի քաղաքականությունից, այն համարում եմօրինավոր եւ մեր երկրի քաղաքացիների մեծ մասը նույն կարծիքին է՝՝։
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենում ամերիկյան նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ եւ առաջիկա հունվարին երկու երկրներն էլ նոր նախագահներ կունենան։ Պուտինի համաձայն երկու երկրների շահերն էլ պահանջում են, որ նորընտիր նախագահները համագործակցեն միմյանց հետ։

XS
SM
MD
LG