Մատչելի հղումներ

Հազարամյակի մարտահրավեր ընկերակցությունը նշեց իր հիմնադրման չորրորդ տարին


Հազարամյակի մարտահրավեր ընկերակցությունը, որի նպատակն է օգնել աշխարհի ամենաղաքատ երկրներին՝ լուծելու իրենց համար ամենաբարդ խնդիրները, հունվարի 30-ին Վաշինգտոնի Ռասելի անվան կառավարական մասնաշենքում նշեց իր հիմնադրման չորրորդ տարին: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ի կոնգրեսականներ, պետական բարձր պաշտոնյաներ, ընկերակցության հիմնադիր անդամներ, բազմաթիվ հյուրեր ու լրագրողներ:

Ելույթներով հանդես եկողների շարքում էր կոնգրեսական Ջո Նոլենբերգը, որը շնորհակալություն հայտնեց մեծ ներկայության ու դրա արդյունքում դահլիճում տեղ չլինելու համար: Ինչպես Հազարամյակի մարտահրավեր ընկերակցության դեսպանորդ Ջոն Դանիլովիչը ուրախությամբ նշեց, ծրագիրը այս չորս տարիների ընթացքում իրականացրել է մեծ աշխատանք աշխարհում:

«Մենք այսօր նշում ենք ոչ միայն հիմնադրման չորրորդ տարին, այլ նաեւ աղքատ, սակայն՝ առաջընթացի ձգտող ժողովուրդների նկատմամբ Ամերիկայի հարատեւ նվիրվածությունը», ասաց Ջոն Դանիլովիչը։

Նա օրինակներ բերեց տարբեր երկրներում իրականացված աշխատանքների արդյունքներից, թե ինչպես են հողի սեփականության իրավունքնից զրկված անձինք, օրինակ Մադագասկարում ընկերակցության օգնությամբ հետ ժառանգել իրենց հողը:

«Հպարտ եմ, որ մեր ջանքերով իրենց իրավունքներն են ստացել կանայք, երեխաները ստացել դպրոց հաճախելու հնարավարություն, հաստատվել աշխատանքի հնարավաորություններ», ասաց Ջոն Դանիլովիչը։

Նրա խոսքերով, Կոնգրեսի երկու կուսակցոսւթյունների աջակցությամբ հիմնադրված գործակալությունը կարողեցել է կատարել իր առջեւ այս ընթացքում դրված նպատակները:

«Այդ երկրների աշխարագրությունը տարածվում է Աֆրիկայից մինչեւ Կենտրոնական Ամերիկա, Եւրասիա ու խաղաղօվկիանոսյան երկրներ: Եւ արդեն երեւում են հստակ արդույնքներ», ասաց Ջոն Դանիլովիչը։

Այնտեղ, որտեղ մարդիկ ունեին հողի սեփականության շուրջ խնդիրներ, ստանում են իրենց հասանելիք հողը, որտեղ գյուղատնտեսությունը հայտնվել էր ճգնաժամի մեջ, գյուղացիները ստանում են բավարար եկամուտ, որտեղ գործազրկությունն էր տիրում, բացվել են բազում աշխատատեղեր, կառուցվել են կամուրջներ, բացվել նավահանգիստներ, փորվել արհեստական ջրանցքներ, հաստատվել բժշկական կլինիկաներ: Նրա խոսքերով, մեծ ու արդյունավետ աշխատանք է տարվել իմունաքաղց հիվանդության հարուցիչի տարածման դեմ պայքարում:

Սակայն ամենամեծ ուշադրությունը տնտեսության զարգացումն է, առանց որի ամուր հիմքերի, կբացառվեր բարգավաճումը: Նա կարեւորեց նաեւ Հազարամյակի մարտահրավեր ընկերակցության ջանքերից ու օգնությունից զատ, աղքատ երկրների կողմից իրականացվող քայլերն ու ծրագրերը, այլոց վրա հյուսը չդնելու հանգամանքը:

«Չորս տարիների ընթացքում կարելի է մատնացույց անել նշանակալի ձեռքբերումներ: Հայաստանում մոտ 2500 մարդ, որոնց մեկ քառորդը կանայք, ստացել է ջրամատակարարման վերապատրաստում, որի նպատակը գյուղատնտեսական արտադրանքին զարկ տալն է: Ավարտվել է Վրաստանի Հյուսիս-հարավ գազուղու առաջին հերթափոխը», ասաց Ջոն Դանիլովիչը։

Բանախոսը ելույթը կենտրոնացրեց տնտեսության մասնավոր ճյուղի զարգացման կարեւորության վրա, ակնարկեց հինգերորդ տարում նոր հաջողությունների հեռանկարների մասին:

«Սրանք Հազարամյակի մարտահրավերի ու Կոնգրեսի նպատակներն են, շնորհիվ Ամերիկայի հարկատուների, ինչը կայուն տեղ է ապահովում աշխարհում Ամերիկայի մեծահոգության համար», ասաց Ջոն Դանիլովիչը։

Հազրամայակի մարտահրավեր ընկերակցությունն անցած չորս տարիներին ընտրված 16 երկրներին տարբեր բնագավառներում օգնելու համար հատկացրել է մոտ վեց միլիարդ դոլար: Տասնվեցի շարքում է Հայաստանը, որը մեկ տարի անց կլրացնի 235 միլիոն դոլարի օժանդակության չափը:

XS
SM
MD
LG