Մատչելի հղումներ

Պեկինը նախապատրաստվում է հյուրընկալել Օլիմպիական խաղերը


Պեկինում Օլիմպիական խաղերին մասնակցելու են նախապատրաստվում ոչ միայն մարզիկները։ Օլիմպիականի կազմակերպիչներն արդեն իսկ սկսել են իրենց քաղաքացիներին զբոսաշրջիկների հետ ավելի բարեկիրթ վարվելու ձեւեր սովորեցնելու վերապատրաստման աշխատանքները։ Կամավորները, ովքեր պետք է աշխատեն այդ օրերին սովորում են ժպտերես լինելու եւ ավելի լավ սպասարկելու ձեւերը։

Այս տարի Պեկինում անցկացվելիք Օլիմպիական խաղերի օրերին ենթադրվում է, որ մարզիկներին ու այցելուներին կողջունեն բազում ժպտացող դեմքեր։ Չինացի կանանցից շատերը մասնակցում են ինքնաթռի ուղեկցորդուհի դառնալու եռամսյա դասընթացների։ Նրանք համապատասխանում են Օլմպիական խաղերի կազմակերպիչներին սպասարկող անձնակազմի համար սահմանված չափանիշներին, քանի որ գեղեցկադեմ են եւ բարեկիրթ։

Սովորական դասընթացներից զատ, նրանք ամեն օր երկու ժամ շարունակում են վարժվել տիրապետելու ճիշտ կանգնելու, ժպտալու եւ այցելուներին ողջունելու ձեւերին։

Այս կանանցից իննը նաեւ պատիվ կունենան հաղթող մարզիկներին հանձնել Օլիմպիաական մեդալները։ Չինաստանի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները նշում են, որ մեդալ հանձնողների հասակը պետք է լինի 168-ից մինչեւ 174 սանտիմետր, քաշը 55 կիլոգրամից ոչ ավել, իսկ արտաքինը բնականաբար բարետես։ Լիու Վենջին տեխնիկական մասնագիտությունների դպրոցի փոխտնօրեն է։

Մեր ուսանողներից բոլորը հիմնականում բարետես են, լավ կառուցվածքով եւ յուրաքանչյուր առումով համապատասխանում են տնտեսության այս ճյուղին։ Պեկինի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքերը պաշտոնապես դիտելու է եկել ավելի քան 150 լրագրող։

Առաջին անգամն է, երբ Չինաստանն իր մայրաքաղաքում հյուրընկալելու է նման մասշտաբի սպորտային միջոցառում։ Եւ ավելին՝ աշախարհի տարբեր ծայրերից այստեղ ժամանած հյուրերին չինացիները պետք է ողջունեն ժպիտով։

XS
SM
MD
LG