Մի նոր ուսումնասիրության համաձայն բնապահպանական եւ սոցիալական հարցերը գիրիշխում են նոր, կայուն, համաշխարհային տնտեսության ձեւավորման աշխատանքներում։ Ուսումնասիրությունը ղեկավարել է բնապահպանության հարցերով զբաղվող ՛՛Վորլդվոչ՛՛ կոչվող հաստատությունը։
Աշխարհի կացության վերաբերյալ հրապարակած իր զեկույցում ՛՛Վորլդվոչ՛՛ հաստատությունը նշում է որ ներդրողներն ու տնտեսական ուղղությունները արձագանքում են կլիմայական փոփոխություններին եւ բնապահպանական այլ խնդիրների։ Իսկ կայուն զարգացման տնտեսությունը կարող է մեծապես փոխակերպել համաշխարհային տնտեսության համակարգը։
՛՛Վորլդվոչ՛՛-ի ներկայացուցիչ Քրիս Ֆլավինը ասում է.
՛՛Մինչեւ հիմա մենք ականատես ենք եղել աշխահին անհրաժեշտ փոփոխության միայն չնչին տոկոսին։ Օրինակ վերականգնելի էներգիայի տեխնոլոգիաների բնագավառում տեղի է ունեցել տարեկան 3Օից 4Օ տոկոսի հսկայական աճ՛՛։
Քրիս Ֆլավինն ասում է, որ Էներգիայի, գյուղատնտեսության, բնակարանաշինության եւ մեքենաշինության բնագավառներում կայուն զարգացման տեխնոլոգիաների ներմուծումը միլիարդավոր դոլարների տնտեսական փոփոխություն է բերում։
Աշխարհի կացության մասին զեկույցը վկայակոչում է երկու տարբեր աղբյուրների կողմից կլիմայական փոփոխությունների հավանական վնասակար ազդեցությունների մասին արված ուսումնասիրությունները։
Համաշխարհային բանկի նախկին ավագ տնտեսագետ Սըր Նիքըլըս Ստերնը իր զեկույցում կանխագուշակում է, որ ընդհանուր տնտեսական վնասը կարող է կազմել համաշխարհային ընդհանուր արտադրանքի մոտ ութ տոկոսը։ Նա կլիմայական փոփոխությունները նկատում է 21-րդ դարում համաշխարհային տնտեսությանը սպառնացող ամենամեծ վտանգը։
՛՛Վորլդվոչ՝՝ հաստատության զեկույցի համանախագահ Գարի Գարդնըրի համաձայն աշխարհի օվկիանոսներում ձկնորսության գլխավոր շրջանների 11ից 15 տոկոսը գերօգտագործվում է։
՛՛Վորլդվոչ՝՝-ի զեկույցը նշում է, որ ներկայումս գործում են 6ՕՕ բնապահպանական եւ էներգետիկ հիմնադրամներ, ինչպես նաեւ բազմամիլիոնանոց ներդրումներ՝ մաքուր տեխնոլոգիայի, վերօգտագործելի էներգիայի եւ առաջատար նախաձեռնությունների բնագավառում։ Գարի Գարդնըրի կարծիքով կապիտալ ներդրումներ են իրագործվում տեղեկատվության տեխնոլոգիաների, դեղագործության եւ վերօգտագործելի էներգիայի զարգացման բնագավառներում։
՛՛Վորլդվոչ՝՝ հաստատությունը հայտարարել է նաեւ, որ համաշխարհային տնտեսության փլուզումից խուսափելու համար, աշխարհի պետություններն ու ձեռնարկատերերը պետք է շարունակեն կայուն տնտեսության զարգացման իրենց ջանքերը։