Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երեքշաբթի օրը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի նախագահի, փոխնախագահի, արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ։ Սա Գյուլի առաջին այցն էր ԱՄՆ նախագահության պարտականությունները ստանձնելուց ի վեր։
Բանն այն է, որ նոյեմբերի հինգին այստեղ Բուշի ու Թուրքիայի վարչապետ Ռեչեփ Էրդողանի միջեւ հանդիպման ժամանակ Բուշը խոստացել էր հետախուզության բնագավառում օգնել Թուրքիային՝
պայքարելու Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Եւ դրանից հետո հարաբերությունները երկու երկրների միջեւ սկսեցին ջերմանալ։
Բացի այդ հետաձգվեց Հայոց Ցեղասպանության քննարկումը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։ Երեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ էլ Բուշն ասաց, թե երկու երկրներնունեն ընդհանուր խնդիրներ, որոնցից մեկը ահաբեկչությունն է, իսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կուսակցություն է։ Այն թշնամի է Թուրքիային, Իրաքին եւ այն մարդկանց, ովքեր ուզում են ապրել խաղաղության մեջ։
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երեքշաբթի օրը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի նախագահի, փոխնախագահի, արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ։ Սա Գյուլի առաջին այցն էր ԱՄՆ նախագահության պարտականությունները ստանձնելուց ի վեր։ Մի ժամանակաշրջան, որը հաճախ անվանում են մեղրամիս Թուքիայի ու Միացյալ Նահանգների միջլեւ, չնայած Թուրքիայում բնակչության միայն վեց տոկոսն է Ամերիկան համարում բարեկամ երկիր:
Բուշի խոսքերով, Թուրքիան հոյակապ օրինակ է աշխարհի համար, թե ինչպես կարելի է լինել ժողովրդավարական պետություն եւ այն համատեղել մահմեդականության հետ, դառնալ կամուրջ արեւելքի ու արեւմուտքի միջեւ։
Ինչպես լրատվական գործակալություններն են հիշեցնում, սակայն, Գյուլի վարչապետ եղած ժամանակ էր, որ Թուրքիայի խորհրդարանը թույլ չտվեց ՆԱՏՕ-ի իր դաշնակից Միացյալ նահանգներին՝ օդային իր հենակետերն օգտագործել Իրաքի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Հիշեցնում ենք, որ ինքը՝ Գյուլը սերում է արմատական մահմեդական «Բարեկեցություն» կուսակցությունից, որի գործունեությունն ի վերջո արգելվել էր Թուրքիայում։
Նախագահ Բուշը Սպիտակ տան բակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե իրենց բանակցությունների ընթացքում կենտրոնացել են նաեւ էներգետիկ հարցերի վրա։
՛՛Խոսել ենք այն մասին , որ բոլորս ունենանք էներգիայի բավարար մատակարարումներ՝՝, ասաց նախագահ Բուշը։
Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Գյուլը նույնպես շեշտը դրեց ՊեԿաԿա-ի դեմ պայքարելու հարցի վրա։
՛՛Մենք աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, որ բարգավաճումը շարունակվի աշխարհում եւ շարունակել ենք միասնական պայքարը ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության՝՝, ասաց նախագահ Գյուլը։
Նա տեղեկացրեց, որ Բուշի հետ քննարկել են նաեւ Իրաքին ու Բալկաններին վերաբերող հարցեր։
Երկու ամիս առաջ Թուրքիայի վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը կենտրոնացել էր երկու հարցի վրա՝ Քրդստանի աշխատավորական կուսակցություն եւ Հայոց ցեղասպանություն։ Երկու նախագահներն այս անգամ խոսել են Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին, թե՝ ոչ, դժվար է ենթադրել, քանի որ լրագրողների հետ հանդիպումն անցավ պատասխանների ձեւով, առանց հարցերի: