Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի տարեվերջյան մամուլի ասուլիս


Մինչեւ սուրբծննդյան տոներն անցկացնելու համար արձակուրդի մեկնելը, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հրավիրեց մամուլի ասուլիս, հիմնականում կենտրոնանալով արտաքին քաղաքականության վրա:

Սիրիայի մասին խոսելով, նա ասաց, թե այն չպետք է միջամտի Լիբանանի ներքին գործերին, երկիր, որը մնացել է առանց նախագահի նոյեմբերի 23-ից, Սիրիային աջակից նախագահ Էմիլ Լահուդի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո: Խորհրդարանն այս ընթացքռում ինն անգամ փորձել է ընտրել նոր նախագահ, սակայն ապարդյուն: Բուշը կարծր խոսքեր ուղղեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին հասցեին:

«Վաղուց եմ կորցրել նախագահ Ասադի նկատմամբ համբերությունս: Պատճառը Համասին ապաստան տալու, Հեզբուլլահին հովանավորելու, մահապարտ ահաբեկիչներին իր երկրից Իրաք մեկնելու հնարավրություն տալու նրա փորձառությունն է», ասաց նա։

Անդրադառնալով «Թայմ» լրագրի կողմից Ռուսաստանի նախագահին «Տարվա մարդ» համարելու փաստին՝ Բուշն ասաց, թե Պուտինի հաջողությունը նրա ինքնավստահության մեջ է: «Հուսով եմ, որ Ռուստանն այն երկիրն է, որը հասկանում է իշխանության բաժանման կարեւորությունը, գիտակցում, որ պիտի լինեն ազատ ընտրություններ ու մամուլ, որ պիտի հասկանան մարդու իրավունքների պաշտպանության արեւմուտքի արժեքները», ասաց նա:

Ինչ վերբերում է Իրաքին, Բուշն առաջարկում է համբերություն: Նրա խոսքերով, այժմ ընթանում է տեղական մակարդակի հաշտեցում: Իսկ շատ հաճախ տեղական քաղաքականությունն է դառնում ազգային քաղաքականության մղիչ ուժ: «Մենք գոհ չենք իրականացված առաջընթացից, սակայն չի էլ կարելի ասել, որ ոչինչ տեղի չի ունենում», նշեց նա:

XS
SM
MD
LG