Մատչելի հղումներ

Հայաստանը եւ Ադրբեջանը կստանան հավասարաչափ ամերիկյան օգնություն ռազմական բնագավառի համար


ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները հաստատեցին Հայաստանին 2008 թվականին հատկացվող օժանդակության չափը, որը կազմում է 58.5 միլիոն դոլար, չնայած նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր միայն 35 միլիոն: Վարչակազմն առաջարկել էր նաեւ 2008 թվականի բյուջեով Բաքվին հատկացնել 5 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, ինչը երկու միլիոնով պիտի գերազանցեր Հայաստանին հատկացվող գումարի ծավալներին:

Կոնգրեսում արդեն մի քանի տարի շարունակ կոնգրեսականների քվեարկության արդյունքում հաստատվում է հավասարակշռություն, ինչը տեղի ունեցավ նաեւ այս տարի: Այսպիսով, երկու կողմերից յուրաքանչյուրը կստանա երեք միլիոն դոլար՝ ռազմական բնագավառի համար, եթե փաստաթուղթը կրի երկրի նախագահ Բուշի ստորագրությունը, ինչի շուրջ կասկած գրերթե չկա:

Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին, Ադրբեջանին ավելի հատկացումներ կատարելու վարչակազմի մտադրությունը ոչ միայն ոտնահարում է Կոնգրեսի դիրքորոուշմը, այլ նաեւ անտեսում Կովկասում ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականանության նպատակները:

«Շատ կարեւոր էր, որ Կոնգրեսը չենթարկվեր այն երկրին հավելյալ օժանդակություն տրամադրելու վարչակազմի ծրագրին, որը չնայած ԱՄՆ-ի ու Եւրոպական Միության պատշոնատար անձանց հորդորներին, շարունակում է Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հայտարարությունները», ասաց նա:

ԱՄՆ-ի կոնգրեսական Ֆրենք Փալոնը, պատասխանելով մեր հարցին, ասաց, թե անհավասար օժանդակություն տրամադրելու վարչակազմի դիրքորոշումը, որը նաեւ երկրի արտգործնաարարության դիրքորշումն է, բխում է Ադրբեջանին սատարելու Բուշի վարչակազմի բռնած դիրքից, ինչի պատճառով Կոսնգրեսը նրա հետ ունի կայուն խնդիրներ: Փալոնի խոսքերով, սեպտեմբերի 11-ից հետո Ադրբեջանի նկատմամբ հաստատված սահմանափակումները հանելուց հետո, վարչակազմը համաձայնվել էր Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնել ռազմական հասվասարաչափ օժանդակություն, «ինչին դժբախտաբար երբեք չի հետեւել»:

Իսկ ի՞նչ կարելի է անել, որ Ադրբեջանը հրաժարվի սպառազինությունից: Այս հարցին կոնգրեսականը տվեց հետեւյալ պատասխանը.

«Չեմ կարծում, թե հնարավոր է կանգնեցնել Ադրբեջանի սպառազինումը: Ուղակի հարկավոր է պայմաններ ստեղածել, որ Հայաստանն ունենա հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար անհրաժեշտ միջոցներ: Հարկավոր է, որ Հայաստանն ավելի կազմակերպի իր բանակը, ունենա բավարար թվակազմով ուժեր եւ իր դատը պաշտպանելու ավելի մեծ կամք, քան մյուս կողմը, ինչպես եղել է անցյալում»:

Ինչ վերաբերում է Հայաստանին հատկացվող ընդհանուր օգնության չափը կրճատելու փաստին, կոնգրեսական Փալոնը հույս հայտնեց, որ հաջորդ տարի իրենց ջանքերի արդյունքում այն նորից կավելանա: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը նախատեսում է երեք միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ Հայաստանին եւ Ադրբեջանին

XS
SM
MD
LG