Մատչելի հղումներ

՛՛Գազպրոմ՝՝ ընկերության արտահանումները


Այդ պատճառով այդ երկրների քաղաքացԵւրոպական Միության տարածքում գործող ջեռուցման ամեն չորս կաթսայից մեկն այրում է ռուսական պետական «Գազպրոմ» ըներկության արտահանած գազը: իներն անհանգստացած են իրենց տան ջերմությունը Ռուսաստանից կախյալ վիճակում լինելու փաստի համար:

Չնայած գաղափարախոսական տարբերություններին, Ռուսաստանը Եւրոպայի համար տասնամյակներ շարունակ եղել է էներգիայի վստահելի աղբյուր: Սակայն մի շարք խնդիրներ վերջերս հարցականի տակ են դնում վստահելիության կետը: Երկու տարի առաջ Ռուսաստանը կտրեց Ուկիրաինա առաքող գազը, որն ազդեց Եւրոպայի վրա:

Բայց ինչպես Եւրոպական հանձնաժողովի խոսնակ Ֆերրան Տարադելլասն է ասում, Ռուսաստանն այժմ հաշվի է առնում ամբողջ շուկայի պահանջները։ Իսկ գազի հոսքի հետ զուգընթաց, շարունակվում են նաեւ Ռուսաստանի ու Եւրոպայի միջեւ հակասությունները: ՊԱԿ-ի նախկին գործակալ Լիտվինենկոյի եւ լրագրող Պոլիտովսկայայի սպանությունները այդ հակասությունները խորացնող փաստերից են:

«Մինչ այժմ Ռուսաստանի նկատմամբ եղել է ավելի քաղաքավարի մոտենալու հակում, ինչը կարող է փոխվել, եւ այն մենք արդեն տեսնում ենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի դիրքերում», ասում է Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Ալեն Դելետրոզը։

Եւրոպական Միությունը ցանկանում է ագրեսիվ Ռուսաստանի նկատմամբ որդեգրել ընդհանուր մոտեցում, որ եթե օտար ներդրողները ցանկանում են մտնել Եւրոպայի էներգետիկ շուկա, եւրոպական ընկերությունները պետք է ունենան նաեւ Ռուսաստան մուտք գործելու հնարավորություն:

Սակայն մեկ ձայնով խոսելու ջանքերը խափանվում են, երբ Միության անդամ որեւէ երկիր գնում է Ռուսաստանի հետ մեկուսի գործարքի: Դրա օրինակներից է, Լեհաստանիը շրջանցելով, ռուսական գազը ջրի տակով Գերմանիա տեղափոխելու շուրջ Գերմանիայի ու «Գազպրոմ»-ի միջեւ կնքված գործարքը:

«Ոմանք Ռուսաստանը դիտում են որպես մրցակից, ոմանք՝ որպես գործընկեր: Ռուսաստանը թե մեկն է, թե մյուսը: Այդպիսին են Եւրոպան ու Եւրոպական Միությունը Ռուսաստանի համար», ասում է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիզովը։

Իսկ այս ընթացքում եւրոպացիներից շատերի բնակարանների ջերմությունը շարունակում է մնալ կախյալ Ռուսաստանից:

XS
SM
MD
LG