Մատչելի հղումներ

Իրաքում տարածվում է խոլերա հիվանդությունը


Խոլերայի համաճարակներ են սկսվել նաեւ աֆրիկյան ու ասիական մի շարք այլ երկրներում: Հ

իվանդության ախտանիշներն են փսխումը, լուծը ու բարձր ջերմությունը: Հիվանդները շատ արագ ջրազրկվում են, կորցնում գիտակցությունը ու մահանում: Խոլերան լուծի ծայրահեղ սուր տեսակն է, որը տարածվում է վարակված ջրի միջոցով:

«Ջուրը ամենավտանգավոր գործոնն է խոլերայի տարածման խնդրում: Առանց մաքուր ջրի, անհնար է կանգնեցնել հիվանդության տարածումը», ասել է Դեյվիդ Ուոթերիլը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից:

Լուծումը բարդ չէ: Հարկավոր է հիվանդներին տալ աղով, շաքարով եւ անտիբիոտիկներով հագեցած մեծ քանակությամբ ջուր: Հարկավոր է խմելու ջուրը եւ զուգարանները ապամանրէազերծել: Հիվանդության տարածման համար վտանգավոր դեր են կատարում ջրհեղեղները, երբ կոյուղու ջրերը հոսում են դեպի դաշտերը:

՛՛Առանց այս բուժման, հիվադությանը զոհ կգնա վարակված անձանց մինչեւ հիսուն տոկոսը՛՛, ասել է Դեյվիդ Սեքը, Ջոնս Հոփքինզի հաստատությունից։ Նրա խոսքերով, խոլերայի կենտրոնն Ասիայում է, մասնավորապես Գանգես գետի դելտայի շրջանում:

Սակայն այն մեծ խնդիր է նաեւ Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Իրաքում մեծ է վերջին երկու ամիսներին վարակվել է ավելի քան երեք հազար մարդ: 15 մարդ մահացել է հիվանդությունից: Շատ երկրներ չեն հայտնում իրենց մոտ բռնկված համաճարակի մասին: Սակայն կոպիտ հաշվարկներով, ամեն տարի աշխարհում խոլերայով է վարակվում մի քանի միլիոն մարդ, որոնցից 1ՕՕ-ից 150 հազարը զոհ է գնում հիվանդությանը:

Խոլերայի տարածումը դժվար է կանխել հատկապես հակամարտությունների մեջ գտնվող երկրներում, փախստականների ճամբարներում ու աղքատ բնակավայրերում: Սակայն դրա դեմ պայքարն ավելի արդյոնավետ է, քան մալարիայի: Դեյվիդ Սեքը խոլերան անվանում է աղքատության հիվանդություն, քանի որ սանիտարական խնդիրները լուծելու անկարողության պատճառով, այն տարածվում է աղքատ երկրներում:

XS
SM
MD
LG