Մատչելի հղումներ

Թեհրանը սահմանափակում է մարդու իրավունքները


Որեւէ նշան չկա որը վկայում է որ իրանյան վարչակարգը մեղմել է Իրանի քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումները։

Վերջին ամիսներին, աշխատանքի ղեկավարներից Մանսուր Օսանլուն ենթարկվել է ծեծի եւ կալավորման։ Լրագրողների դեմ հալածանքները շարունակվում են իսկ լրագրողներ Ադնան Հասանպուրն ու Հիվա Բութիմարը մահվան են դատապարտվել։ Ուսանողական ղեկավարներ Մաջիդ Տավախոլին եւ Ահմադ Քասաբանը եւ Էհսան Մանսուրին անհետացել են Էվինի բանտում։

Նույնիսկ այս դաժան պատիժների պայմաններում Իրանի ժողովուրդը շարունակում է պահանջել, որ հիմնական իրավունքները հարգվեն։

Այս ամսվա սկզբներին հարյուրից ավելի ուսանողներ Թեհրանի համալսարանում բողոքել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ունեցած մի ելույթի դեմ։ Նրանք կոչ են արել, որ բանտից ազատ արձակվեն կալանավորված ուսանողները եւ ցուցադրել են կարգախոսեր, պահանջելով որ իրենք եւս ունենան հարցեր տալու իրաքունք, ինչպես որ հայտարարել էր Ահմեդինեջադը Նյու Յորքի Կոլումբիա համալսարանը կատարած այցելության ժամանակ։

Գորդոն Ջոնդրոնը Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն է։ Նա ասում է, որ Իրանի կառավարությունը վատ է վերաբերվում ժողովրդի հետ.


՛՛Իրանի ժողովուրդը ազատ խոսելու, հավաքներ կազմակերպելու իրավունք պետք է ունենա։ Միացյալ Նահանգները նեցուկ է կանգնում ազատություն ձեռք բերելու Իրանի ժողովրդի ձգտումներին՝՝։

՛՛Մենք գիտենք, որ ազատությունները սահմանափակելու իրանյան կառավարության գործելակերպը դժվար կացություն է ստեղծել Իրանում, սակայն մենք կշարունակենք Իրանի ժողովրդի կողքին կանգնել՛՛, ասել է պրն. Ջոնդրոն։

XS
SM
MD
LG