Մատչելի հղումներ

Կաշառարությունը Իրաքում


Իրաքի բարձրաստիճան նախկին մի հետաքննիչ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկում հայտարարեց, թե Իրաքում «բույն է դրել» կաշառարությունը: Նրա խոսքերով, երկրի կառավարությունը չգիտե որտեղ է վերակառուցման համար հատկացված գումարներից 18 միլիարդ դոլարը: Իսկ ինքը հրաժարական է տվել իր ու իր ընտանիքի դեմ հնչող սպառնալիքների տակ:

Դատավոր Ռադհի Համզա ալ-Ռադհին ղեկավարել է հակակոռուպցիոն գործակալությունը: Նրա խոսքերով, սպանվել են այդ հանձնաժողովի Յ1 եւ նրանց ընտանքների 1Ձ անդամներ:

Հանդես գալով Վերահսկողության եւ բարեփոխությունների հանձնաժողովում՝ նա ասաց, թե կաշառարությունն Իրաքում դադարի է հասցրել վերականգնողական աշխատանքները.

«Իսկ այնտեղ, որտեղ կա նավթ, այն վերահսկում են զինյալ խմբերը ու դրանից ստացված եկամուտներն օգտագործում զենք ու զինամթեր գնելու համար»:

Երկրի վարչապետի մասին տրված հարցին նա տվեց հետեւյալ պատասխանը.

«Կարող եմ ասել, որ ալ-Մալիքին պաշտպանում է կաշառակերության մեջ ներքաշված իր ազգականներին»:

Հանձնաժողովի նախագահ Հենրի Վաքսմենը մեղադրեց արտգործնախարար Ռայսին՝ կաշառակերության մասին փաստաթղթերը ու վկայությունները ուսումնասիրելու իրենց խնդրանքը մերժելու համար: Վաքսմենը իր զայրույթն արտահայտեց հատկապես փոխարտգործնախարարի տեղակալ Լարրի Բաթլերին հարցեր ուղղելու ժամանակ.

«Կարծու՞մ եք, որ Իրաքի կառավարությունը ունի կաշառակերությունն իր մեջ արմատախիլ անելու քաղաքական կամք»:

«Պարոն նախագահ, հարցերը, որոնք առնչվում են Իրաքի հետ մեր երկկողմ հարաբերություններին, ենթակա չեն հարապարակային քննարկումների», ասել է Լարրի Բաթլերը ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարությունից։

«Կարծու՞մ եք, որ այս հարցը պիտի պահվի գաղտնի: Տեսե՛ք, որքան մարդ է զոհվում, գումարած այն միլիարդները, որ հատկացնում ենք մենք: Ժողովուրդը հարցնում է, թե ինչ ենք անում եւ թե կան արդյոք հաջողության հույսեր: Իսկ ինչպե՞ս կհասնենք հաջողության, երբ կաշառակերությունը տարածված է Մալիքիի կառավարությունում», ասել է Հենրի Վաքսմենը։

Կաշառակերության մեղադրանքների առնչությամբ մտահոգություն է արտահայտում նաեւ արտգործնախարարության խոսնակը, սակայն նույնպես շեշտում օրենսդիրների հետ փակ դռների հետեւում հանդիպելու կարեւորությունը:

XS
SM
MD
LG