Մատչելի հղումներ

Ամերիկյան անկախ մի հաստատություն գնահատել է Իրաքի կառավարության աշխատանքները


Ամերիկյան անկախ մի հաստատության' Կառավարական հաշվետվությունների գործակալության կողմից հրապարակված զեկույցը Իրաքի կառավարության աշխատանքները գնահատում է անբավարար: Ըստ դրա, Իրաքը 18 ամենակարեւոր պայմաններից մասնակիորեն կատարել է միայն չորսը:

Գործակալության ղեկավար Դեյվիդ Ուոքերն ասաց է, թե Իրաքի կառավարությունը չի կատարել այստեղ հավելյալ զորքեր ուղարկելու Բուշի ծրագրի առնչությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսին տված խոստումները.

«Օգոստոսի 30-ի դրությամբ կառավարությունը 18 պայմաններից իրականացրել է միայն երեքը, մասնակիորեն է իրականացրել չորսը եւ չի իրականացրել 11 պայման: Ընդհանուր առմամբ բռնությունները չեն նվազել եւ դեռ պարզ չէ, թե արդյոք կառավարությունը կծախսի վերակառուցման համար հատկացված 10 միլիարդ դոլարը»:

Ուոքերն ասաց, թե Իրաքի քաղաքական առաջընթացն ամենաշատն է կաղում:

Սակայն չնայած այս ամենին, Սպիտակ տան խոսնակ Թոնի Սնոուն պնդում է, որ փաստերն այլ բան են ցույց տալիս.

«Նայե՛ք, գաղտնիք չէ, որ պայմաններից շատերը չեն իրականացվել: Սակայն ի՞նչն է կարեւոր: Կարեւորն այն է, որ այդ կետերի մեծ մասում կա առաջընթաց»:

Մյուս կողմից, Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոուվաֆաք ալ-Ռուբային ներկայացնում է ազգային հաշտեցման նոր ռազմավարություն, ասելով, թե այն զարկ կտա անվտանգությանը եւ տնտեսական բարգավաճմանը.

«Առաջին անգամը լինելով, Իրաքի կառավարությանն այն կտա բարձրագույն մակարդակի ուղղություններ»:

Իսկ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Մայքըլ Արքուրին մեղադրում է Բաղդատին ժամանակն ու ամերիկյան օժանդակությունը վատնելու մեջ.

«Պարզ էր, որ ռազմական վերջին լարված գործողությունները Իրաքի կառավարությանը շնչելու, ուժ հավաքելու եւ համախմբվելու հնարավորություն էին տալիս: Սակայն դա տեղի չունեցավ եւ մեր զորքերի ջանքերն անցան ապարդյուն»:

Սեպտեմբերի 15-ին Իրաքի շուրջ հաշվետվությամբ հանդես կգա Իրաքում ամերիկյան զինված ուժերի հրամանատար գեներալ Դեյվիդ Փեթրիուսը:

XS
SM
MD
LG