Մատչելի հղումներ

Սենատոր Ջոր Ուորներն առաջարկում է սկսել  Իրաքից զորքերի հեռացման գործողությունները


ԱՄՆ-ի ազգային հետախուզության ընդհանուր գնահատականի համաձայն, եկող վեցից տասներկու ամիսների ընթացքում բռնություններն Իրաքում չեն նվազի, իսկ չնայած անվտանգության բարելավման փաստին, վարչապետ Մալիքին չի կարողանում կառավարել ինչպես հարկն է: Հետախուզության ընդհանուր զեկույցը հրապարակվում է այն պահին, երբ Իրաքի կառավարությունը հայտնվել է ԱՄՆ-ի քաղաքական գործիչների քննադատության ներքո:

Հունվարին հրապարակած զեկույցից հետո, հետախուզության գործակալությունների միությունը անվտանգության բնագավառում նկատում է որոշ բարելավումներ: Օրինակ, դաշնակից ուժերը, աշխատելով իրաքյան զորքերի, ցեղային խմբերի ու սուննի որոշ զինյալների հետ, կարողացել են ինչոր չափով զսպել ալ-Քայիդայի շարժն Իրաքում: Սակայն բռնությունների ընդհանուր մակարդակը մնացել է նույնը եւ ներկայումս էլ դրանք շարունակվում են:

Հանրապետական սենատոր Ջոն Ուորները գտնում է, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ի վարչակազմը ավելի համոզիչ կերպով հիշեցնի, որ իր զորքերն Իրաքում չեն մնալու անորոշ ժամանակով: Նա կոչ է անում Բուշին հանդես գալ զորքերի դուրսբերումը սկսելու մասին հայտարարությամբ.

«Խոսքս ուղղում եմ նախագահին. Հարկավոր է որոշել մի թվակազմ, ասենք հինգ հազար զինվորական, ու նրանց տուն ուղարկել մինչեւ Սուրբ Ծննդյան օրերը»:

ԱՄՆ-ը հրապարակել է ազգային հետախուզության ընդհանուր գնահատականի ամփոփագիրը միայն՝ մանրամասն զեկույցը պահելով գաղտնի: Ամփոփագրում ասված է, թե Մալիքիի կառավարությունը չի կարողացել քաղաքական հաշտեցում ապահովել ցեղային խմբերի միջեւ, ինչը եկող 12 ամիսներին միայն «անորոշ» կայունություն է նշանակում նրա կառավարության համար:

Իրաքի կացության մասին հաշվետվությամբ շուտով հանդես կգան ու այն Կոնգրեսին կներկայացնեն գեներալ Դեյվիդ Փեթրիուսը եւ դեսպան Ռայըն Քրոքերը: Ամերիկայի օրենսդիրները պահանջում են, որ պատերազմի ֆինանսավորումը շարունակելու դիմաց, Իրաքը ապահովի որոշակի պայմաններ:

XS
SM
MD
LG