Մատչելի հղումներ

 
Ամերիկյան ուժերի փոխհրամանատարի համաձայն Իրաքում հաջողություններ են գրանցվել

Ամերիկյան ուժերի փոխհրամանատարի համաձայն Իրաքում հաջողություններ են գրանցվել


Իրաքում ամերիկյան ուժերի փոխհրամանատարն ասաց, թե Իրաքի տարածքում ծրագրում են իրականացնել այսպես կոչված «արագ հարված»-ի գործողություններ ընդդեմ այդ երկրի զինյալ խմբավորումների:

Մամլո ասուլիսի ժամանակ գեներալ լեյտենանտ Ռեյմոնդ Օդիերնոն ասաց, թե նախագահ Բուշի հրամանով հունվար ամսին այստեղ տեղակայված հավելյալ ուժերը գրանցում են հաջողություններ՝ զսպելով հակառակորդի գործողությունները, խափանելով զենքերի մատակարարումները: Նրա խոսքերով, զորքերի հետքաշումը կարող է սկսվել եկող տարվա ապրիլ ամսից.

«Այս գործողությունները շարունակվելու են մինչեւ 2008 թվականի ապրիլ ամիսը: Կարծում ենք մինչ այդ մենք կսկսենք թվաքանակի կրճատում»:

Օդիերնոն նաեւ կրկնեց Բուշի վարչակազմի այն պնդումները, թե Իրանը զենք է մատակարարում Իրաքի ապստամբ ուժերին.

«Գլխավորն այն է, որ կարողանանք այնպես անել, որ Իրաքում գործող ղեկավարությունը մերժի այն, ինչ անում է Իրանը: Այս ուղղությամբ շատ ենք աշխատում»:

Օդիերնոյի մտահոգության պատճառը Իրանի եւ Իրաքի անվտանգության պաշտոնատար անձանց միջեւ սահմանային անվտանգութան հարցով կնքված պայմանագրի մասին լուրն էր:

Նա կարծում է, որ Իրաքում ապստամբ ուժերի կողմից իրականացվող գործողությունները կրում են փոփոխություն: Եթե հունվար ամսին հարձակումների 70 տոկոսը իրականացրել էին ալ Քայիդայի ուժերը եւ սուննի մահմեդական խմբավորումները, ապա հուլիսին նրանք իրականացրել են հարձակումների 52 տոկոսը, շիաները` 48: Օդիերնոն կարծում է, թե սա ցույց է տալիս Իրաքում Իրանի աջակցությամբ ալ Քայիդայիդիրքերի անկում:

XS
SM
MD
LG