Մատչելի հղումներ

Օրավարձով աշխատող ներգաղթյալները բողոքում են ճնշամիջոցների դեմ


Օրավարձով աշխատող մոտ 200 մարդ պահանջում է դադարեցնել անօրինական ներգաղթյալների շուրջկալները ու պնդում, որ ճնշամիջոցների պատճառը օրենքում բարեփոխություններ անցկացնելու շուրջ օրենսդիրների տարաձայնություններն են: Նրանք ասում են, թե իրենք կատարում են այնպիսի աշխատանք, որոնք ամերիկացիները չեն ուզում անել:

Օրավարձ աշխատավորների ազգային ցանց կազմակերպության ազգային տնօրեն Պաբլո Ալվարադոն ասում է, որ չնայած մեծ ծառայություններին, օրավարձ աշխատավորներն այսօր դարձել են իրավապահ մարմինների հետապնդման եւ ճնշումների թիրախ: Նա գտնում է, որ մինչեւ ներգաղթի մասին նոր օրենքի ընդունումը, հարկավոր է վերջ տալ այս ճնշամիջոցներին: Կազմակերպության տվյալներով, ամեն օր փողոցների անկյուններում ու ավտոկանգառներում է հավաքվում 117 հազար օրավարձ բանվոր՝ առաջարկելով էժան աշխատուժ:

«Երբ Կոնգրեսը չկարողացավ լուծել ներգաղթի թերի համակարգի հարցը, այն ժամանակ պարզ դարձավ, որ սկսվելու էին խստացումներ», ասում է Ներգաղթյալների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Քիմ Փրոփիքը:

Օրավարձ բանվորներն այժմ վախեցած են ու բողոքում են, որ ձերբակալվում են հիմնականում լատինամերիկյան ծագում ունեցողները: Միացյալ Նահանգներում գործում են նաեւ խմբեր, որոնք արդարացնում են անօրինական փախստականների նկատմամբ բռնությունները: Նրանք լուսանկարում են անօրինական փախստականներին ու նրանց աշխատանքի ընդունող անձանց եւ լուսանկարներն ուղարկում իրավապահ մարմիններին, ասելով, թե պայքարում են օրենքի համար: Իսկ Օրավարձ աշխատավորների ազգային ցանց կազմակերպությունը պնդում է, որ անօրինական փախստականությանը զարկ տալու նպատակ չունի:

«Մենք պայքարում ենք հանուն մարդու իրավունքների: Մարդիկ պետք է աշխատեն, որ պահեն իրենց ընտանիքները: Մենք պայքարում ենք ընդդեմ շուրջկալների, պահանջելով դադարեցնել այդ փորձառությունը», ասում է Օրավարձով աշխատավորների ազգային ցանց կազմակերպության ներկայացուցիչ Պաբլո Ալվարադոն։

Ալվարադոն ասում է, թե Վաշինգտոնում իրենց սկսած համաժողովը անց է կացվում շատ վճռական մի պահի, երբ ներգաղթի մասին Կոնգրեսում քննարկվող օրենքի բարեփոխությունները հայտնվել են մշուշի տակ:

XS
SM
MD
LG