Մատչելի հղումներ

Հետ է ուղարկվել չինական արտադրության մեկ ու կես միլիոն օրինակ խաղալիք


Խաղալիքների «Fisher-Price» ընկերությունը հետ է ուղարկել չինական արտադրության մեկ ու կես միլիոն օրինակ խաղալիք, դրանց մեջ հայտնաբերելով կապարի պարունակություն: Նման անհանգստություններ այստեղ կան Չինաստանից ներկրվող այլ ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի ու դեղերի նկատմամբ:

«Fisher-Price» ընկերությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի խանութների ցուցափեղկերից հանում է պլաստիկ 967 հազար խաղալիք: 533 հազարը հանվում են այլ երկրների կողմից: Խոսքը վերաբերում է մայիս ամսից ԱՄՆ-ում վաճառքի հանված 80 անուն խաղալիքների: Խաղալիքները վաճառքից հանելու որոշումը մտահոգում է մեծաթիվ ծնողների:

«Fisher-Price» ընկերության մայր ընկերությունը՝ «Mattel»-ը հետ է վերցնում վնասակար նյութեր պարունակով խաղալիքները եւ դադարեցնում նոր մատակարարումները: Իսկ ԱՄՆ-ի սպառողների անվտանգության հարցերով հանձնախումբը խորհուրդ է տալիս մարդկանց նետել վտանգավոր թվացող որեւէ խաղալիք: «Mattel» ընկերությունը տեղեկացնում է, որ խաղալիքներն արտադրվել են չինական մեկ ընկերության կողմից: Կապարը թունավոր նյութ է, որը երեխաների մոտ կարող է առաջ բերել ուղեղի եւ արյան անկանոն աշխատանք:

Չինաստանը խաղալիքներ արտահանող աշխարհում ամենամեծ երկիրն է: Պաշտոնատար անձինք այստեղ պնդում են, թե արտադրանքի անվտանգության հարցը մեծ խնդիր չի համարվում Չինաստանում: Մի բան, որը շատ քիչ է մխիթարում ծնողներին ԱՄՆ-ում:

XS
SM
MD
LG