Մատչելի հղումներ

Նախագահներ Բուշն ու Պուտինը իրենց խորհրդակցությունները ստեղծարար են բնութագրել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց, որ Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հիմնեն հրթիռային պաշտպանության համատեղ համակարգ: Պուտինն այս առաջարկը Բուշին ներկայացրեց Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում միմյանց միջեւ անցկացված մի հանդիպման ժամանակ:

Նախագահ Պուտինը Ադրբեջանում ռադարային համատեղ համակարգ հիմնելու մասին առաջարկով հանդես եկավ այն ժամանակ, երբ իր երկիրըը շարունակում է հռետորաբանությունը Եւրոպայի նախկին կոմունիստական երկրներում նման համակարգ հիմնելու ԱՄՆ-ի ծրագրի նկատմամբ.

«Այս դեպքում, համակարգը կարող է պաշտպանել ոչ թե Եւրոպայի մի հատվածը, այլ ամբողջ մայր ցամաքը, առանց բացառության»:

ԱՄՆ-ի կողմից առաջարկվող հակահրթիռային վահանը չի պաշտպանում ամբողջ Եւրոպան այնպիսի երկրների հարձակումներից, որոնց Վաշինգտոնը համարում է վտանգավոր երկրներ, ինչպես Իրանն ու Հյուսիսային Կորեան: Կրեմլը խիստ դեմ է Լեհաստանում ու Չեխիայի Հանրապետությունում հակաբալիստիկ պաշտպանական ցանց հիմնելու ԱՄՆ-ի ծրագրերին: Պուտինն ավելի վաղ ասել էր, թե այդ դեպքում իր երկիրը միջուկային իր հրթիռները կուղղի ընդդեմ եւրոպական այդ թիրախների: Ռուս-ամերիկյան հակաբալիստիկ համատեղ վահան հիմնելու գաղափարը Բուշը համարում է հետաքրքիր առաջարկ.

«Սա շատ լուրջ հարց է, եւ ցանկանում ենք վստահ լինել, որ մեր դիրքորոշումները շատ հստակ են միմյանց համար»:

Պուտինի խոսքերով, իր առաջարկը ուսումնասիրելու համար, համաձայնվել են հաստատել փորձագիտական խմբեր: Ռուսաստանը Ադրբրջանի Գաբալայի ռադարային կայանն այժմ օգտագործում է վարձակալության եղանակով: Պուտինն ասել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ոգեւորված է այնտեղ ռուս-ամերիկյան համատեղ համակարգ հիմնելու գաղափարով:

XS
SM
MD
LG