Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում բժիշկները հավելյալ տեղեկությունների կարիքն ունեն մալարիա հիվանդության մասին


ԱՄՆ-ում լիովին ոչնչացված է մալարիա տարածող մոծակը, սակայն հիվանդությունն այստեղ ի սպառ վերացված չէ: Շատ դեպքերում բժիշկներն ԱՄՆ-ում չեն էլ տարբերում հիվանդության ախտանիշները: Իսկ այդ մասին պիտի իմանան ոչ միայն բժիշկները, այլ նաեւ՝ հիվանդները:

«Մեր կլինիկայում մալարիայի դեպքերի ենք հանդիպում ամիսը մոտ մեկ անգամ: Այսինքն, դրանք ավելի հաճախակի են դարձել», ասում է Էմորիի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիս Կոզարսկին։

Մալարիան տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում, այդ թվում՝ Սահարային մերձակա աֆրիկյան երկրներում եւ Հարավային Ամերիկայի որոշ հատվածներում: Այն տարածողը վարակված մոծակներն են: Հիվանդությունն ԱՄՆ են բերում այդ երկրներ այցելած զբոսաշրջիկները, կամ այնտեղից արտագաղթածները:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում Մոնիկա Փարիսի գլխավորած խումբը այս հիվանդությունն ախտորոշելու նոր կանոններ է սահմանել.

«Կարծում եմ, դրանք շատ կարեոր են նման հիվանդներ ունեցող կլինիկաների համար»:

Մալարիան հայտնաբերելը դժվար է, քանի որ դրա ախտորոշիչները՝ բարձր ջերմությունն ու թուլությունը առկա են շատ հիվանդությունների դեպքում:

«Բժիշկներն ու հիվանդները շատ բան կարող են անել մալարիան հայտնաբերելու համար: Նախ հարկավոր է հաշվի առնել այլ երկրներում շրջագայելու հանգամանքը», ասում է Մոնիկա Փարիսը:

Ջեյմս Մեգուիրը, որը մակաբույծների միջոցով տարածվող հիվանդությունների բուժման մասնագետ է, ասում է.

«Կարծում եմ, որ բժշկագիտական որոշ դպրոցներում խնդիրներ կան՝ կապված մակաբույծ հիվանդությունների մասին դասավանդման մակարդակի հետ»:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը պահանջում է, որ բոլոր բժիշկները ձեռք բերեն մալարիան ախտորոշելու եւ բուժելու մասին համապատասխան հմտություններ:

XS
SM
MD
LG