Մատչելի հղումներ

Անվտանգության միջոցառումները Միացյալ Նահանգների նավահանգիստներում


ՁՕՕ1 թվականի ահաբեկչական հարձակումներից հետո նավահանգիստներում հսկողությունը մեծ խնդիր է դարձել: Այդ պատճառով Կոնգրեսը որոշեց հավելյալ ֆիանանսներ հատկացնել բոլոր բեռները հատուկ սարքերով ստուգելու համար: Ամեն օր միայն Նյու Յորք են տեղափոխվում նման հազարավոր պահոցներ:

Ինչպես Անվտանգության նախարարության միջուկային ստուգումների բաժնի ղեկավար Վեյլ Օքսֆորդն է ասում, յուրաքանչյուր պահոց կարող է մեծ վտանգ պարունակել:

Այն ինչ այս բաժանմունքը որոնում է, ոչ հոտ ունի, ոչ էլ կարելի է տեսնել անզեն աչքով: Խոսքը ռադիոակտիվ նյութերի մասին է: Ստուգման համար այս պահոցների միայն հինգ տոկոսն է բացվում: Ուրեմն կարելի է ասել, որ միջուկային հարձակումից պաշտպանվելու պայքարը սկսվում է այս երկու գծերից:

«Երբ ռադիոակտիվ նյութերով բեռնված որեւէ բեռնատար անցնում է այս հատվածով, այս համակարգը որսում է ճառագայթները: Մյուս երեք համակարգերը որոշում են, թե հատկապես ո՞ր ռադիոակտիվ նյութերն են դրանք», ասում է միջուկային ստուգումների բաժնի ղեկավար Վեյլ Օքսֆորդը։

Սեպտեմբերի 11-ից հետո անվտանգության համակարգը նավագնացությունից իր ուշադրությունը մի պահ շեղեց օդագնացության վրա: Բայց 2006 թվականին Կոնգրեսը ապացուցեց հակառակը, երբ ավելի քան յոթ միլիարդ դոլար հատկացրեց նավահանգիստների անվտանգության համար: Դրա պահանջներից մեկն այն է, որ եկող սեպտեմերից բոլոր նավահանգիստներում կիրառվեն ճառագայթաորս այս սարքերից: Սակայն որքան էլ բարձր են թվերը, Անվտանգության նախարարության նպատակն է դրանք հասցնել 1ՕՕ-ի:

Իսկ այս ծրագրի ամենակարեւոր մասը Մաքսային ու սահմանապահ ծառայությունների պահոցների ստուգման նախաձեռնությունն է, ըստ որի բեռները ճառագայթաորս սարքերով պիտի ստուգվեն մինչեւ ԱՄՆ հասնելը, որ հանկարծ ուշ չլինի ռադիոակտիվ նյութերով հարձակումները կանխելու համար:

XS
SM
MD
LG