Մատչելի հղումներ

Քրիստոնյաները Իրաքում


Իրաքի քրիստոնյաների համայքը կազմում է երկրի 26 միլիոն բնակչության 3 տոկոսը։ Սակայն այն զուրկ է իր շահերը պաշտպանող քաղաքական կամ զինվորական ազդեցությունից։ Երկրի իսլամական ապստամբ ուժերի որոշ տարրեր քրիստոնեաներին թշնամաբար ՛՛խաչակիրներ՝՝ պիտակավորելով , նրանց նկարագրում են, որպես Միացյալ Նահանգների զորքերին սատարող իրաքցիներ։

Շատ եկեղեցիներ այժմ գրեթե դատարկ են: Հավատացյալների մի մասը հեռացել է, մյուսները՝ վախենում են այցելել սրբավայր: Օրինակ կիրակի օրը Քիրքուքի Սուրբ Մարիամ եկեղեցի էր այցելել միայն ՁՕ մարդ: Կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի մի քանի օր առաջ հրապարակած զեկույցի համաձայն, Իրաքի քրիստոնյաների մոտ 50 տոկոսը հեռացել է երկրից: Ըստ զեկույցի, կրոնական նման խմբերը կանգնած են սուննի ապստամբների եւ օտարների դեմ մահմեդական պատերազմ սկսելու կողմնակիցների սպառնալիքի, ինչպես նաեւ՝ երկրի ու տեղական կառավարությունների կողմից իրականացվող խտրականության առջեւ:

Ծայրահեղականները հաճախ թիրախ են ընտրում քրիստոնյաներին պատկանող ոգելից խմիչքների խանութներն ու վարսավիրանոցները՝ ասելով, թե դրանք ոտնահարում են մահմեդական սկզբունքները: «Սա իրաքցիների ո՛չ մշակույթն է, ո՛չ էլ՝ էությունը: Դարեր շարունակ ապրել ենք միասին, իրար հարգելով», ասում է Քիրքուքի արքեպիսկոպոս Լյուիս Զարքոն: Մերձավոր Արեւելքի մեծ մասում քրիստոնյաներն ընդունելի փոքրամասնություն են, որի անդամները բարձր տեղեր են զբաղեցնում մասնագիտական տարբեր ճյուղերում: «Ցավով ենք նկատում, որ այսքան մեծ թվով ընտանիքներ են հեռացել անվտանգության պատճառով:

Այսօր շատ դժվար է ապրել այս երկրում, որը փաստորեն եղել է քաղաքակրթության եւ բարեկեցության երկիր», ասում է Սուրբ Մարիամ եկեղեցու սպասավոր հայր Սիլիվա Ազիզ Ռասամը: Քրիստոնեություն դասավանդող Ազերիա Աշոնայի խոսքերով, քրիստոնյաներն այլեւս չեն կարող այստեղ անցկացնել իրենց արարողությունները: «Դժվար կացության եւ վտանգավոր իրադրության պատճառով, չենք կարողանում անցկացնել պատարագներ, հարսանիքներ կամ այլ միջոցառումներ»: Հակաքրիստոնեական երկրորդ ալիքը բարձրացավ, երբ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի որոշ հայտարարություններ ընդունվեցին որպես հակամահմեդական կոչեր: Նոր հարձակումներ սկսվեցին ընդդեմ եկեղեցիների:

Մոսուլ քաղաքում առեւանգեցին ու գլխատեցին մի հոգեւորականի: Հատկապես վերջերս ուժգնացան մահմեդական ծայրահեղականների կողմից քրիստոնյաների դեմ իրականացվող հարձակումները: Շատ քրիստոնյաների բռնի հանում են իրենց տներից, առգրավում ունեցվածքը, ինչի մասին հաղորդում են ոստիկանությունն ու մարդու իրավունքների պաշտպան խմբերը:

Վերջերս Բաղդատի մոտակայռում գտնվող Դորա քաղաքում զինյալ անձինք ներխուժել են քրիստոնյաներին պատկանող տներ ու պահանջել մուծել ջիզյա՝ ոչ մահմեդական ազգաբնակչությունից գանձվող հարկ, կամ հեռանալ: Իսկ նման հարկ մահմեդական երկրներում չի գանձվում արդեն մոտ 1ՕՕ տարի:

XS
SM
MD
LG