Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը կոչ է արել բարփոխել ներգաղթի օրենքները


Ներգաղթի օրենքները բարեփոխելու կոչերով ամերիկյան մի շարք քաղաքներում հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված ցույցերից երկու օր հետո նախագահ Բուշը նորից խոսեց համապարփակ բարեփոխություններ անցկացնելու մասին: Մայիսմեկյան երթերն ու հանրահավաքները մեկ անգամ եւս ընդգծեցին այս խնդրի խորությունը: Ցուցարարները պահանջում են մեղմել ներգաղթի մասին օրենքները եւ օրինականացնել անօրինական եղանակով ներկայումս Միացյալ նահանգներում բնակվող 1Ձ միլիոն անձանց կեցությունը:

Նախագահ Բուշը հանդես եկավ եկեղեցիներից մեկում անգլերեն լեզվի դասընթացների հաճախող ներգաղթյալների առջեւ՝ օգտագործելով Նիկարագուայից քաղաքական մի նախկին փախստականի խոսքերը.

«Նա ասում էր. «Անգլերեն սովորելով՝ կբացեք դռները ձեր առջեւ»: Ես գնահատում եմ այս գեղեցիկ միտքը եւ հաստատակամորեն ընդունում ներգաղթի օրենքում համապարփակ բարեփոխություններ անցկացնելու պահանջը»:

Բուշն ասում է, թե այս բարեփոխությունների մեջ պետք է մտնի ոչ միայն սահմանային ուժեղ վերահսկողությունը, այլ նաեւ՝ ժամանակավոր աշխատանքային ծրագիրը: Նա առաջարկում է ամեն տարի ընդունել սահմանափակ թվով աշխատավորների:

Կոնգրեսում դեմոկրատներն անցյալ տարի նույնիսկ առաջարկում էին քաղաքացիություն շնորհել անօրինական փախստականներին:

Այս առաջարկի հակառակորդները դրա փոխարեն ընդունեցին երկրի հարավային սահմանում պատ կառուցելու մասին որոշում:

Վերջերս Լոս Անջելեսում ոստիկանությունը բախվեց ցուցարարների հետ: Ցուցարարներ էին հավաքվել նաեւ Նյու Յորքում:

Չիկագոյի կենտրոնական զբոսայգում քաղաքագլուխ Ռիչարդ Դելեյը հանդես եկավ գործողությունների դիմելու կոչով:

«Մեր երկնաքերները կառուցել են փախստականները անցյալում, կառուցում են ներկայումս եւ կկառուցեն ապագայում: Մեզ չենք կանգնեցնի ոչ դեմոկրատները եւ ոչ էլ հանրապետականները: Ցանկանում ենք հարցի լուծում այսօր»:

«Այս տարի համապատասխան օրենք ընդունելու համար հարկավոր է դեմոկրատների ու հանրապետականների հետ գալ համաձայնության: Դրա համար ունենք լավ հնարավորություններ»:

Սպիտակ տունը եւ օրենսդիրները շարունակում են մասնավոր բանակցությունները՝ գտնելու համար փոխզիջումային տարբերակ:

Մինչ այժմ սակայն չկան համաձայնության նշաններ:

XS
SM
MD
LG