Մատչելի հղումներ

Մամուլի ազատությունը  աշխարհում շարունակում է անկում ապրել


Freedom of the Press 2007" hspace=2 src="/armenian/images/freedom_house_2007_press_freedom_report_210_eng_02May07.jpg" width=139 align=left vspace=2 border=0>Զինված հեղաշրջումները, կառավարությունների կողմից իրականացվող բռնություններն ու լրագրողների սպանությունները պատճառ դարձան, որ 2006 թվականին մամուլի ազատությունն աշխարհում շարունակի անկում ապրել: Նաեւ այս հարցերին է անդրադառնում «Freedom House» կազմակերպության զեկույցը:

Ամենամյա հաշվետվության համաձայն այս ամենն ավելի ակնհայտ են ասիական, նախկին խորհրդային եւ լատինամերիկյան երկրներում: Ջենիֆեր Ուինդզորը «Freedom House»-ի գործադիր տնօրենն է.

«Քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելուն ուղղված այս ճնշամիջոցները իրականություն են դառնում կարեւոր մի շարք երկրներում՝ հարձակման թիրախ ընտրելով մամուլը»:

Համաժողովի ժամանակ, երբ հարպարակվեց «Freedom House»-ի հաշվետվությունը, ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Քըրին Հյուզը ներկայացրեց վիճակագրական մի քանի տվյալ մամուլի 11Օ աշխատակիցների սպանության մասին.

«Լրագրողները բացահայտում են կաշառարությունը եւ մարդու իրավունքների ոտնահաումն աշխարհի երկրներում: Այդ պատճառով ենք ապրում լրագրողների համար շատ վտանգավոր ժամանակներում»։

Հարեւան երկրների վրա մեծ ազադեցության պատճառով, հաշվետվությունը Ռուսաստանում ու Վենեսուելայում մամուլի ազատության սահմանափակումը համարում է լուրջ մտահոգություն:

«Washington Post»-ի մեկնաբան ու Մոսկվայի բյուրոյի նախկին ղեկավար Փիթըր Բեյքըրը անցյալ տարի լրագրող Աննա Պոլիտովսկայայի սպանությունը համարում է Ռուսաստանում լրագրողների համար աստիճանաբար վատթարացող պայմանների վկայություն.

«Ստեղծված են անկախ լրագրողների գործունեության եւ նույնիսկ սեփական կյանքի անվտանգության համար գնալով ծանրացող պայմաններ»:

Վենեսուելայում նախագահ Հյուգո Չավեզի կառավարությունը հայտարարել է, թե այս ամսվա վերջից դադարեցվելու են ընդդիմությանն աջակից «Ռադիո Կարակաս Հեռուստատեսության» հաղորդումները: «Ռադիո Կարակաս Հեռուստացանցի» տնօրեն Մարսել Գրանիերն ասում է.

«Իշխանությունն այստեղ ավելի ու ավելի ինքնակալական է դառնում՝ խորացնելով մամուլի միջոցների դեմ ատելությունը եւ ուժեղացնելով ճնշամիջոցները»:

«Freedom House»-ի հաշվետվության համաձայն, մամուլի վրա ուժեղանում է վերահսկողությունը նաեւ Զիմբաբվեում: Լրագրող

Ջեֆրի Նիարոտան ասում է.

«Չկա ավելի մտահոգիչ իրողություն, քան կառավարության նախարարի կողմից մեզ պետության թշնամի որակելու փաստը»:

«Freedom House»-ը մտահոգություն է հայտնում նաեւ ինտերնետային կապի վրա դրվող սահմանափակումների համար, նշելով, որ Չինաստանում, Վիետնամում եւ Իրանում շարունակում են կալանավորել այսպես կոչված «համակարգչային

այլախոհներ»-ին:

Ամենացածր ցուցանիշը, ըստ հաշվետվության, ստացել են Բիրման, Կուբան, Հյուսիսային Կորեան եւ Թուրքմենստանը:

XS
SM
MD
LG