Մատչելի հղումներ

2001 թվականից ի վեր շարունակվող կռիվները  սպառել են Միացյալ նահանգների ռազմական կարողությունները


Աֆղանստանում եւ Իրաքում տարիներ շարունակվող պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները տվել է ոչ միայն մարդկային զոհեր, այլ նաեւ կրել տեխնիկայի մեծ կորուստներ: Եւ ահա հրամանատարությունը կոնգրեսին է դիմում է նոր սարքավորումներ գնելու ու զինվորներ հավաքագրելու համար խնդրանքով: Նույնիսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն է ընդունում, որ պատերազմները մեծապես վնասել են երկրի ռազմական կարողությունները:

Իրաքում զինծառայության ժամկետը 12 ամսից երկարաձգելով մինչեւ 15-ի՝ պաշտպանության նախարարը վերջերս ընդունեց այդ փաստը: Բանակի հրամանատարները տեղեկացնում են կոնգրեսին, որ եկող տասնամյակի ընթացքում ահաբեկչության հետ սպասվում է լարված հակամարտություն: Միացյալ Նահանգների հրամանատարական անձնակազմի ղեկավար գեներալ Ջորջ Քեյսին ասում է.

«Կասեի, որ հարկավոր է նախապատրաստվել դժվարին ճանապարհի համար: Փաստն այն է, որ երկարաժամկետ մարտի մեջ ենք մտել թշնամու հետ, որը դեռեւս չի ցանկանում դուրս գալ մարտի դաշտից»:

Օրենսդիրներին մտահոգում է այն հարցը, թե հոգեբանական եւ բարոյական ի՞նչ ազդեցություն է այս բացակայությունը թողնում զինվորների վրա մարտի դաշտում եւ ընտանիքների անդամների վրա՝ տանը: Կառավարության փորձագետներն ասում են, թե տուժել են նաեւ սարքավորումները, ինչը բացասաբար է ազդում զորքերի մարզումների վրա: Բանակի հրամանատարությունը ցանկանում է մինչեւ ՁՕ1Յ թվականը Ազգային գավարդիային եւ պահեստային ուժերին նոր սարքավորումներով ապահովելու համար ծախսել 48 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ի բանակի հրամանատարի պաշտոնակատար Փիթ Գերենն ասում է, թե արդեն երկար ժամանակ է հետաձգվում անհրաժեշտ սարքավորումների հայթհայթումն ու առաքումը: Իսկ նախագահի եւ կոնգրեսի միջեւ շարունակվում են զորքերին ֆինանսավորելու եւ դրանք դուրս բերելու հարցում լուրջ տարաձայնությունները:

Ապրիլի 26-ին Միացյալ Նահանգների սենատը հաստատեց պատերազմի ֆինանսավորման մասին մի բանաձեւ, ըստ որի ամերիկյան զինյալ ուժերի Իրաքից հեռացման ժամանակացույցը սկսվելու է առաջիկա հոկտեմբերին, հակառակ նախագահ Բուշի վետոյի սպառնալիքներին։ Օրինագիծը հաստատում է ոչ-պարտավորեցուցիչ ծրագիր ՝ մինչեւ առաջիկա տարվա ապրիլը զինյալ ուժերի մեծ մասի հեռացման մասին։ Դեմոկրատների կողմից վերահսկվող ներկայացուցիչների պալատը համանման միջոցառում հաստատեց չորեքշաբթի օրը։

XS
SM
MD
LG