Մատչելի հղումներ

Վեճեր Միացյալ նահանգներում զենք կրելու իրավունքի շուրջ


Վըրջինիայի ճարտարագիտական համալսարանում երկուշաբթի օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվեց ՅՅ մարդ՝ ՅՁ ուսանող ու դասախոս, եւ հարձակվողը, որը վերջում կրակեց ինքն իրեն: Ողբերգություն, որը հիշեցնում է ուսումնական նաեւ այլ հաստատություններում տեղի ունեցած նման դեպքերը:

Ութ տարի առաջ՝ ապրիլի ՁՕ-ին Կոլորադոյի նահանգի մի դպրոցում երկու տղաներ սպանեցին 1Ձ աշակերտի եւ մեկ ուսուցչի: Անցած հոկտեմբերին վեց աղջիկ զոհվեց Փենսիլվանիա նահանգի աղանդավոր մի համայնքի դպրոցում:

Վըրջինիայի սպանդից անմիջապես հետո Սպիտակ տան խոսնակ Դանա Փերինոն ասաց, թե նախագահ Բուշը շարունակում է հարգել հրազեն կրելու ամերիկացիներին տրված սահմանադրական իրավունքը.

«Նախագահի տեսակետներում որեւէ փոփոխության մասին մենք տեղյակ կպահենք: Արդարադատության նախարարությունը միշտ հետեւել է, որ խստորեն կիրառվեն զենքի մասին բոլոր օրենքները եւ օրենքի ամբողջ ուժով պատժվեն օրենքը խախտողները»:

Վըրջինիայի նույն համալսարանի ՁՅ ամյա ուսանող Չո Սուենգհուին ծնվել է Հարավային Կորեայում եւ ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխվել 9Ձ թվականին: Ու քանի որ նա նախկինում թույլ չի տվել քրեական որեւէ հանցանք, ուներ ատրճանակ գնելու իրավունք:

Զենքերի վաճառքը ավելի խիստ վերահսկողության տակ դնելուն ընդդիմացող ամենահայտնի խումբը Հրազենի ազգային ընկերակցությունն է, որի խոսնակ Բիլ Փաուերզը շեշտում է, որ զենք կրելու իրավունքը քաղաքացուն սահմանադրությամբ վերապահված հիմնարար իրավունքն է.

«Կան քաղաքական գործիչներ ու տարբեր խմբեր, որոնք դեմ են սահմանադրության երկրորդ հավելմանը, չեն սիրում զենք կրողներին, չեն սիրում մեր պետության անբաժան մասնիկը համարվող երկրորդ հավելման ազատությունների պատմությունն ու ավանդույթները»:

Նենսի Հուան Հրազենի վերահսկողություն կազմակերպության անդամ է.

«Եթե ուշադիր կարդաք երկրորդ հավելումը, կնկատեք, որ այստեղ խոսքը գնում է լավ կազմակերպված քաղաքացիական զինված ուժերի մասին: Մեր օրերում դա մեր Ազգային գվարդիական ուժերն են: Այդ առումով, սահամանադրության նշված կետը չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք ունի ինքնաձիգ հրացան կրելու իրավունք»:

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարում է, որ 2005 թվականիից ի վեր, զենք կրելու իրավունքից զրկվել է մոտավորապես կես միլիոն մարդ: Դաշնային, նահանգային ու տեղական իրավապահ մարմինները ստուգել են զենք կրելու արտոնություն խնդրող ավելի քան 50 միլիոն մարդկանց անցյալը:

XS
SM
MD
LG