Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները  հետաձգել է Սուդանի նկատմամբ նոր պատժամիջոցների իրագործումը


Միացյալ Նահանգները դիվանագիտական նպատակներով առայժմ հետաձգում է Սուդանի նկատմամբ նոր պատժամիջոցները: Սենատի դեմոկրատները Բուշի վարչարկազմից պահանջում են ավելի խիստ գործողություններ, իրենց խոսքերով, Դարֆուրում իրականացվող ցեղասպանությունը դադարեցնելու համար: Ամերիկացի հատուկ դեսպանորդ Էնդրու Նացիոսն ասում է, թե պատժամիջոցները հետաձգելու կոչով իրեն է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Քիմունը, որպեսզի ՄԱԿ-ը եւս մեկ անգամ փորձի համոզել Խարթումին, որ այն թույլ տա խաղաղապահ ուժերի տեղակայում Դարֆուրում.

«Ինձ հետ հանդիպման ժամանակ նա ասաց. Երկուսից չորս շաբաթ է հարկավոր տեսնելու համար, թե արդյոք բանակցությունները դուրս կբերեն այս իրավիճակից, թե՝ ոչ»:

Խարթումի կառավարությունը թույլ չի տալիս ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան Միության խաղաղապահ ուժերի տեղակայում՝ հայտարարելով, թե այն հակասում է Սուդանի ինքնիշխանությանը: Նացիոսն ասում է, թե Միացյալ Նահանգները քննարկում է այսպես կոչված

«Բ ծրագիրը», որը նախատեսում է ֆինանսական պատժամիջոցներ Սուդանի պետական ընկերությունների նկատմամբ: Նա հավատում է, որ այս քայլը Խարթումին կպարտադրի ընդունել խաղաղապահներին: Իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Ջոզեֆ Բայդընը պնդում է, թե Դարֆուրի «ցեղասպանությունը» դադարեցնելու համար Միացյալ Նահանգները պետք է կիրառի ռազմական ուժ.

«Կարծում եմ ժամանակն է կիրառել ռազմական ուժի տարբերակը: Գիտեմ, որ այն չի լուծի հարցերը, սակայն վստահ կարելի է ասել, որ տասը, հարյուր, հազար, հինգ հազար, հարյուր հազար կին չի բռնաբարվի, երեխաներ չեն սպանվի»:

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը քննադատում է Բուշի վարչակազմին այն բանի համար, որ այն չի կարողացել Դարֆուրի բռնությունների պատասխանավտությունը դնել Խարթումի վրա.

«Հույս ունեմ, թույլ չենք տա, որ այն շարունակվի: Եւ սա հստակ պիտի ասվի վարչակազմին: «Բ ծրագիրը ընդունելուց հետո, հարկավոր է արագացնել այն ուժի մեջ մտցնելու պահը»:

Իսկ ամերիկացի հատուկ դեսպանորդ Էնդրու Նացիոսն ասում է.

«Եթե ուզում ենք, որ միջազգային համայնքը աջակցի մեզ Սուդանի կառավարության դեմ այս ծրագրում, պիտի համագործակցենք նրանց հետ: Հարկավոր է համաձայնության գալ նրանց հետ: Չենք կարող պարզապես անտեսել ուրիշների գործը»:

Ըստ անցյալ տարի կնքված պայմանագրի, Դարֆուրում պիտի տեղակայվեն ՄԱԿ-ի ու Աֆրիկյան Միութան ՁՕ հազար թվակազմով խաղաղապահներ, որոնք պիտի պաշտպանեն անցած չորս տարիների բռնությունների ընթացքում տեղահանված երկուսուկես միլիոն մարդկանց:

XS
SM
MD
LG