Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջեւ առեւտուրն աճում է


ՁՕՕՅ թվականից ի վեր Ֆիդել Կաստրոյի Կուբայի սննդի գլխավոր մատակարարը եղել է Միացյալ Նահանգները: Ու չնայած կոմունիստական այս երկրի նկատմամբ ԱՄՆ-ի երկար տարիներ տեւած բեռնարգելքին, ոմանք ԱՄՆ-ում հորդորում են ընդլայնել կապերը Կուբայի էներգետիկ բնագավառի հետ:

Չնայած Կուբայի նկատմամբ 45-ամյա տնտեսական բեռնարգելքին, այս երկիր առաքվող սննդի ամերիկյան ապրանքացանկն ավելանում է: Դրա պատճառը գյուղատնտեսական ապրանքները միայն կանխիկ գումարով վաճառելու մասին ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից 2000 թվականին ընդունված որոշումն է:

Այս ընթացքում ամերիկյան տասնյակ պատվիրակություններ են այցելել Կուբա՝ առեւտրային հնարավորությունները գնահատելու համար: Դեյվ Հայնըմանը Նեբրասկայի նահանգապետն է.

«Ես Կուբա եմ այցելել արդեն երեք անգամ, ավելի՝ քան 50 նահանգապետերից որեւէ մեկը»:


Իր երրորդ այցելության ժամանակ նա իր հետ Կուբա էր տարել գյուղատնտեսության մասնագետների մի պատվիրակություն: Նա ասում է.


«Մեր նահանգի համար նման հարաբերությւոնները շատ կարեւոր են եւ մեր առջեւ են այդ հարաբերությւնները սերտացնելու գերազանց հնարավորություններ»:


Չնայած Կուբայի նկատմամբ բեռնարգելքը խստացնելու 1996 թվականի օրենքին, նավթ արդյունահանելու Կուբայի մտադրությունը կարող է փոխել քաղաքական դիրքորոշումը:

ԱՄՆ-Կուբա առեւտրային ընկերակցության հիմնադիր Քըրբի Ջոնսն ասում է, թե Կուբան ունի Ֆլորիդայից 150 կիլոմետր հեռավարության վրա նավթի որոնման աշխատանքներ սկսելու մեծ ծրագրեր.

«Կուբան շատ գործուն կերպով է սկսում նավթի պաշարների հետազոտման աշխատանքները, իսկ ԱՄՆ-ի Սենատն ունի էներգետիկ ընկերություններին բեռնարգելքից ազատելու մասին որոշման բանաձեւ»:


Մարտի սկզբին ընդունված բանաձեւը նավթի ու բնական գազի ընկերությունների առջեւ փորձում է բացել Կուբայի ծովային սահմանները: Ու եթե բանաձեւը դառնա օրենք, ինչպես Ջոնսն է ասում, բեռնագելքը հօդս կցնդի:

Կուբայի նավթի ստորջրյա պաշարները հետազոտելու նպատակով Չինաստանը, Իսպանիան եւ Հնդկաստանն արդեն հիմնել են համատեղ ընկերություն: ԱՄՆ-ի կարծիքով այս հատվածում կարող է լինել հինգից մինչեւ տասը միլարդ տակառ նավթ:

XS
SM
MD
LG