Մատչելի հղումներ

Իսրայելցիներն ու պաղեստինցիները առաջին քայլերն են անում խաղաղության ճանապարհին


Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը եւ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը համաձայնվել են երկու շաբաթը մեկ անգամ անցկացնել բանակցություններ, ուղի հարթելու համար պաղեստինյան պետություն հիմնելու շուրջ քննարկումների առջեւ: Երուսաղեմում երկու ղեկավարների հետ հանդիպումներ անցկացնելուց հետո, ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը հանդիպումներն անվանել է երկու ժողովուրդների շահերից բխող «շատ դրական զարգացում».

«Ուրախ եմ, որ համաձայնվեցին այս հանդիպումներին: Եթե մարդիկ խոսում են իրար հետ եւ այդ մարդիկ լուրջ մարդիկ են, ինչպես Իսրայելի վարչապետն ու պաղեստինցիների նախագահը, նրանց միջեւ քննարկումներն իմաստալից կլինեն»:

Մահմեդական արմատական Համաս խմբավարումը, որն անցյալ տարի հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում, Աբբասի Ֆաթահ շարժման հետ վերջերս կազմեց միասնության կառավարություն, որը սակայն չի բավարարել Իսրայելը ճանաչելու, ահաբեկչությունը դատապարտելու եւ համաձայնագրերը հարգելու մասին Քառյակի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եւրոպական Միության եւ ՄԱԿ-ի պահանջները:

«Քառյակի դիրքրոշումը հստակ է: Պաղեստինյան կառավարության հետ առկա է համագործակցության ուղին, ինչի վրա, սակայն, խոչընդոտ է դարձել խոսքով ու գործով մասնակցելու Համասի դժկամությունը», ասել է Քոնդոլիզա Ռայսը: Պաղեստինյան այն կառավարությունը, որն ընդունի այս սկզբունքները, մեծապես կնպաստի լավ ապրելու եւ սեփական պետոււթյուն ունենալու իր ժողովրդի երազանքների իրականացմանը:Ես պատաստ եմ պարբերաբար, առանձին-առանձին կամ միասնաբար հանդիպումներ ունենալ վարչապետի ու նախագահի հետ», ասել է նա:

Իսրայելցիներն ու պաղեստինցիները առաջին քայլերն են անում խաղաղության ճանապարհին», ասել է արտգործնախարար Ռայսը, ավելացնելով, «իսկ մեր նպատակը կլինի խոչընդոտները հաղթահարելու եւ նոր մտքեր առաջ քաշելու հարցում կողմերին աջակցելը»:

XS
SM
MD
LG