" hspace=2 src="/armenian/images/ap_us_Tuskegee_Airmen_29mar07_eng_195.jpg" width=210 align=left vspace=2 border=0>Երկրորդ աշխարհամարի սխրագործությունների համար ամերիկյան բանակի սեւամորթներից կազմված Թասկիգիի օդաչուների խմբին երկրի կոնգրեսը շնորհեց իր ամենաբարձր պարգեւը՝ ոսկե շքանշանը: ԱՄՆ-ի հիմնադրումից ի վեր այս շքանշանին է արժանացել միայն ՅՕՕ մարդ: Նրանք այժմ 80-90 տարեկան են: Մի մասն արդեն մահացել է: Մնացածները ժամանել էին Վաշինգտոն՝ ստանալու պարգեւը հայրենիքին վաթսուն տարի առաջ մատուցած ծառայությունների համար: Երկիր, որը Բուշի խոսքերով, մարկանց ենթարկել է խտրականության՝ մաշկի գույնի պատճառով:
Սեւամորթ հազար օդաչուներ էին մարզումներ անցնում Ալաբամայի նահանգի Թասկիգիի սպիտակամորթներից առանձնացված ռազմական հենակետում: Այն տարիներին, երբ շատերը կարծում էին, որ սեւամորթները չունեն սպիտակներին հավասար մտավոր կարողություններ ու խիզախություն, այս հենակետի մարդիկ դարձան Ամերիկայի սեւամորթ առաջին օդաչուները եւ ապացուցեցին հակառակը: Թասկիգիի օդաչու Ռոսկո Բրաունն ասում է.
« Հարցն այն չէր, մենք կարող էինք, թե՝ ոչ, այլ այն, թե մեզ կտային այդ հնարավորությունը, թե՝ ոչ»:
Թասկիգիի օդաչուները մասնակցել են 200 առաքելությունների: Նրանք չունեին սպիտակների հետ մարզվելու իրավունք, սակայն ստացան զինված ուժերը վերափոխելու հնարավորություն.
«Սեւամորթների պատիվը մենք բարձր պահեցինք խիզախությամբ եւ մեզ տրված հրամանները կատարեցինք ավելի լավ, քան որեւէ այլ մեկը»:
Կոնգրեսական Չարլզ Ռենգըլն ասում է, թե այս մարդկանց պարգեւատրելու հարցի շուրջ քվեարկությունը եզակի ընթացք ունեցավ՝ երկու պալատներում չստանալով դեմ որեւէ ձայն:
«Նրանք ճակատամարտ գնացին մի երկրից, որտեղ չէին արժանանում մարդկային վերաբերմունքի, եւ վերադարձան որպես հերոսներ, ուր բոլորս պիտի ասենք «շնորհակալություն»:
Կոնգրեսական Ռենգըլը ներողություն խնդրեց այն բանի համար, որ նրանց խիզախությունն ու հայրենասիրությունը պատվում են 60 տարի ուշացումով: Իսկ դոկտոր Բրաունը ուրախ էր, որ պարգեւը շնորհվեց խմբի բոլոր անդամներին:
«Ոսկե շքանշանը խորհրդանիշ է միայն: Կարեւորը այն պատիվն է, որին արժանանում ենք: Եւ մենք անչափ հպարտ ենք դրա համար»:
Ինչպես օդաչուներից մեկն ասաց, պատերազմում իրենց զոհաբերությունների համար եւ իրենց նկատմամբ իրականացված խտրականության դիմաց իրենք լիովին փոխհատուցված են զգում այս արարողությամբ: