Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների օգնությունը Աֆղանստանին


Հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ՝ հարավային ու կենտրոնական Ասիայի հարցերով երկրի փոխարտգործնախարար Ռիչարդ Բաուչերն ասաց, թե այս տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր նպատակը պիտի լինի ժողովրդավարությանը եւ դրա հիմք հանդիսացող կրթությանը, տեղեկատվության համակարգին եւ կարգ ու կանոնին զարկ տալը, որպեսզի ինտեգրացվեն հարավային ու կենտրոնական Ասիայի երկրները, դադարի թմրանյութերի հոսքը եւ զարգանան քաղաքական ու տնտեսական կապերը։

ԱՄՆ-ի գլխավոր նպատակը պետք է լինի Աֆղանստանի պատերազմում հաղթանակելը եւ զարգացումն ու ժողովրդավարությունն ապահովելը, ասաց նա, ավելացնելով. ՛՛Միացյալ նահանգներն ու նրա դաշնակիցները համապարփակ մոտեցում են ցուցաբերում Աֆղանստանում՝ ապահովելու համար ոչ միայն անվտանգություն, այլ նաեւ հիմնելու նոր ենթակառույցներ ու ժողովրդավարական հաստատություններ, ապահովելու տնտեսական աճ ու շահավետ առեւտուր։

Աֆղանստանում անվտանգությունն եւ վերակառուցման աշխատանքները ապահովելու համար Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան 14 միլիարդ դոլար։ Նախագահ Ջորջ Բուշը այս տարվա մնացյալ ժամանակահատվածի եւ 2ՕՕ8 թվականի համար առաջարկում է հավելյալ 12 միլիարդ դոլար։ Փոխարտգործնախարար Բաուչերի խոսքերով, նախորդ տարիների համեմատությամբ, հատկացումների գործում սա նշանակալի աճ է.

՛՛Նոր հատկացումներ կատարելու մտադրությունը արտացոլում է այս երկրում, ժողովրդին աջակցելու կառավարության ռազմավարությունը։ Դրանք օգտագործվելու են ոստիկանության ու զինված ուժերի մարզումների, մարզերում ճանապարհային շինարարության, էլեկտրականության սնուցման, պետական պաշտոնյաներին վերապատրաստելու, թմրանյությերի անօրինական առեւտրի դեմ պայքարի, գյուղական շրջանները զարգացնելու համար՝՝։

Հարավային ու կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ռիչարդ Բաուչերն ասաց, թե Միացյալ նահանգները կշարունակի աշխարանքն իր դաշնակիցների հետ երաշխավորելու համար, որ Աֆղանստանին օգնությունը ամրապնդվի, ընդլայնվի եւ համակարգվի։

XS
SM
MD
LG