Մարտի 22-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցկացվեցին լսումներ այն մասին, թե ինչպես է նավթի աճող պահանջարկը ներգործում ԱՄՆ-ի ազգային անվտանգության վրա։ Որոշ օրենսդիրներ եւ էներգետիկ հարցերով փորձագետներ ասում են, թե օտար երկրների նավթից Ամերիկայի կախվածությունը սահմանափակում է արտաքին քաղաքական նպատակներն իրականացնելու ԱՄՆ-ի կարողությունը։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատական կուսակցության նախագահ Թոմ Լանթոսը շեշտեց, որ նավթի պաշարները իրանի ու Վենեսուելայի պես երկրներին թույլ են տալիս վարել հակաամերիկյան քաղաքականություն։ Իսկ նավթից աշխարհի կախվածության պատճառով, ԱՄՆ-ը չի կարողանում դիվանագիտական եղանակով լուծել Իրանի միջուկային խնդիրները։ Կոնգրեսական Լանթոսն ասել է.
՛՛Իրանը, միջուկային զենքեր արտադրելու նպատակով, շարունակում է այլ երկրների հետ կնքել իր համար գրավիչ գործարքներ՝՝։
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Դոյչը ընդունում է Լանթոսի միտքը։ Նա ասում է, թե Իրանը կարող է դադարեցնել օրական երկուսուկես միլիոն տակառ նավթի արտահանումները, եթե Թեհրանի դեմ սկսվեն պատժամիջոցներ։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը ներկայումս կախյալ է Մերձավոր Արեւելքի նավթից իսկ աշխարհը շուտով ավելի շատ ներկրումներ կկատարի Աֆրիկայից.
՛՛Կարեւոր է, որ ԱՄՆ-ը կառավարման հարցերում աջակցի այս երկրներին, այնտեղ կայունություն այնտեղ կայունություն պահպանելու եւ այնտեղից նավթի արդյունահանումն ապահովելու համար՝՝։
Կոնգրեսական Լանթոսի խոսքերով, այժմ Չինաստանն է եռանդում կերպով ձգտում օգտվել Անգոլայի ու Սուդանի նավթի պաշարներից.
՛՛Չինաստանը հանգել է Աֆրիկայից, մասնավորապես Սուդանից նավթ գնելու որոշմանը։ Այդ չէ՞ պատճառը արդյոք, որ Պեկինն այսօր խոչընդոտ է հանդիսանում Սուդանի Դարֆուր գավառում ցեղասպանությունը դադարեցնելու միջազգային ջանքերում՝՝։
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դոյչը բացատրում է, որ նավթի ներկրումներից ԱՄՆ-ի կախվածությունը թուլացնելու համար, կառավարությունը ստիպված է ընդունել, օրինակ, նավթային արտադրանքի վրա դրվող հարկերի մասին ժողովրդի շահերից չբխող որոշումներ։ Պրն. Դոյչը ասում է.
՛՛նման որոշումը ոչ միայն կնվազեցներ նավթային արտադրանքի պահանջարկը, այլ նաեւ կխրախուսեր ստեղծել տեխնոլոգիական նոր միջոցներ՝ նավթը շրջանցելու համար՝՝։
Պրն. Դոյչը գտնում է, որ կառավարությունը պետք է իր աջակցությունը ցուցաբերի նավթին փոխարինող միջոցներ գտնելու գործում։