Մատչելի հղումներ

Մարտի 24-ը թոքախտի դեմ միջազգային պայքարի օրն է


Այս տարի թոքախտի դեմ պայքարի միջազգային օրը լրանում է թոքային այդ հիվանդության պատճառ հանդիսացող մանրէի հայտնաբերման 125-րդ տարին։ Հիվանդության դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը հայտաբերվել է 3Օ տարի առաջ, սակայն, դեղամիջոցներին վարժվելու եւ դրանց հարմարվելու ունակությամբ, թոքախտը շարունակում է համարվել դժվար բուժելի։

Ներկայումս աշխարհում 9 միլիոն մարդ է տառապում թոքախտով եւ ամեն տարի՝ դրանից մահանում մեկ ու կես միլիոն հիվանդ։ Մարիո Ռավիլիոնին, որը ՛՛Վերջ թոքախտին՝՝ ծրագրի ղեկավարն է, ասում է.

՛՛Ներկայիս դեղերով պիտի կարողանայինք բուժել թոքախտի բոլոր դեպքերը, սակայն փաստն այն է, որ ամեն օր այս հիվանդությանը զոհ է գնում 45ՕՕ մարդ՝՝։

Բանն այն է, որ թոքախտը դիմադրում ու հարմարվում է դեղերին եւ շատ հիվանդներ չեն կարողանում շարունակել նույն դեղամիջոցի ընդունումը։ Հարկավոր է, որ հիվանդներն անպայման ընդունեն դեղերը։ Աղքատ երկրներում սակայն միշտ չէ, որ մարդիկ կարողանում են ճարել համապատասխան դեղեր։ Դրա արդյունքում մեծանում է դեղերի նկատմամբ թոքերը ոչնչացնող մանրէի դիմադրողականությունը՝ առաջ բերելով նոր ու ավելի թանկ դեղամիջոցների պահանջ։ Ջոան Քարթերը զարգացող երկրների առողջապահական ծրագրերը ֆինանսավորող RESULTS խմբի անդամներից է։ Նրա խոսքերով, դեղերի նկատմամբ մանրէի դիմադրողականության հետեւանքով, թոքախտի նոր, ավելի վտանգավոր ձեւեր են առաջ գալիս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ այժմ մշակվում են նոր միջոցներ, որոնք մի քանի ամսով կկրճատեն բուժման ժամկետները։ Իսկ հիվանդության վրա վերահսկողությունը ամեն տարի կպահանջի 65Օ միլիոն դոլար։

Ինչպես մասնագետներից Լի Ռայշմանն է ասում, նոր դեղամիջոցներն իրենց չեն արդարացնի, եթե աղքատ երկրների աղողջապահական խղճուկ համակարգերը չկարողանան դրանք հասցնել հիվանդներին։ Նրա խոսքերով, թոքախտը կարելի է վերացնել քաղաքական կամքի դրսեւորմամբ եւ նոր մտածողությամբ։

XS
SM
MD
LG