Չորս տարի առաջ էր, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները ներխուժում իրականացրին Իրաք ու տապալեցին Սադամ Հուսեյնի վարչակարգը։ Սակայն արագ հաղթանակին հաջորդեցին ապստամբների ու ահաբեկիչների հարձակումներն ընդդեմ ոչ միայն զորքերի, այլ նաեւ՝ խաղաղ բնակչության։ Իսկ բռնությունները դադարեցնելու նպատակով զորքերի թիվն ավելացնելու Բուշի վարչակազմի որոշումը առաջ է բերել մեծ տարակարծություն արմերիկացիների շրջանում։
2ՕՕ3 թվականի մայիս ամսին նախագահ Բուշը հայտարարեց, որ Իրաքում ավարտված են ռազմական խոշորամասշտաբ գործողությունները։ Սակայն դրանից հետո սկսվեցին սուննի արաբների ու ալ Քայիդայի ահաբեկչական խմբերի հարձակումները։
Բրուքինգզի հաստատության արտաքին քաղաքականության հարցերով ավագ մասնագետ Մայքըլ Օ՚Հենլընն ասում է.
՛՝՝Իրոք չունեինք Սադամին տապալելուց հետո անելիքների ծրագիր, ինչի պատքառով առաջ եկավ քաոս ու մենք արագ կորցրինք ազատագրողի մեր համբավը՝՝։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը վերջերս իրադրությունը պատկերել է հետեւյալ կերպ.
՛՛Այստեղ ընթանում է 4 պատերազմ, շիա մահմեդականը ընդդեմ շիա մահմեդականի, կրոնական հակամարտություն, Բաաթ կուսակցության անհնազանդություն եւ ալ Քայիդա։
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին խոստացել է, ի շարս այլոց, զսպել շիաների զինված խմբավորումներին։
Ինչպես նախագահ Բուշն է հայտարարել.
՛՛Այս ռազմավարությունը ժամանակ է պահանջելու, սակայն հիմա արդեն կան խրախուսող նշաններ՝՝։
Նրա խոսքերով, հուսադրող այդ նշաններից մեկը մայրաքաղաքում իրաքյան հավելյալ ուժերի տեղակայումն է։ Սակայն շարունակվող ռմբահարումների պատճառով ոմանք կարծում են, որ այս գործն ուշացած է։ Մայքլ Օ՚Հենլընն ասում է.
՛՛Հնարավոր է, որ նոր ռազմավարությունը նույնպես իրեն չարդարացնի։ Ուրեմն ժամանակը պետք է օգտագործել ՛՛Բ՝՝ ծրագիր կազմելու համար՝՝։
Հավելյալ ուժերի տեղակայումից հետո Բաղդատում կյանքը կարծես մտնում է բնականոն հունի մեջ։ Սակայն, մինչ այժմ տալով 31ՕՕ զոհ, ամերիկացիների մեծամասնությունը հավատացած է, որ պատերազմն Իրաքում սխալ էր եւ պահանջում է զորքերի դուրսբերում։ Կոնգրեսում դեմոկրատները նույնպես դրա կողմնակիցն են, մի բան, ինչին դեմ է նախագահը՝ ասելով, թե այն կտանի դեպի աղետ։