Մատչելի հղումներ

Հակահրթիռային պաշտպանական համակարգն ու Արեւելյան Եւրոպան


Միացյալ Նահանգներն աշխատում է Արեւելյան Եւրոպայի իր դաշնակիցներին Իրանի երկար հասողության հրթիռային հավանական հարձակումից պաշտպանելու միջոցներ վրա: ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների եւ Ռուսաստանի հետ խորհրդակցելով, Միացյալ Նահանգներն առաջարկել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել Արեւելյան Եւրոպայի երկրներում:

՚՚Կարծում եմ, բոլորն ըմբռնում են՚՚, ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը, որ ՚՚Իրանի հրթիռային հարաճուն սպառնալիքի հետեւանքով, որի մասին Թեհրանը բացեիբաց հայտարարել է, անհրաժեշտ են միջոցներ խնդիրը դիմակայելու համար, եւ մեզ անհրաժեշտ է երկար ժամանակ, որպեսզի հրթիռային հարձակման սպառնալիքների դեմ կարողանանք ունենալ պաշտպանական համակարգ՚՚:

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդական Սթիվն Հադլին ասել է, որ եթե Իրանը շարունակի զարգացնել միջմայրցամաքային բարձրակարգ հրթիռներ եւ հաջողության հասնի միջուկային մարտագլխիկներ ստեղծելու գործում, Եւրոպային անհրաժեշ կլինի պաշտպանության որոշակի տեսակ:

՚՚Սա խելամիտ քայլ է՚՚, ասել է նա, ՚՚Եւրոպան պետք է հետաքրքրվի դրանով, սա մի բան է, որով պետք է հետաքրքրվի Ռուսաստանը՚՚: Հակահրթիռային պաշտպանության առաջարկով նախատեսվում է օդում հրթիռներ ոչնչացնող տասը համակարգ տեղադրել Լեհաստանում եւ մեկ ռադիոտեղորոշիչ՝ Չեխիայի հանրապետությունում:

Ռուսաստանի կառավարությունը մտահոգություն է հայտնել Արեւելյան Եւրոպայում հակահրթիռային այսպիսի համակարգեր տեղադրվելու առնչությամբ: Սակայն Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է. ՚՚հակահրթիռային այս համակարգերը ոչ մի դեպքում սպառնալիք չեն Ռուսաստանին եւ դրանք որեւէ կերպ չեն նվազեցնի Ռուսաստանի երկյուղ պատճառող հազարավոր մարտագլխիկները՚՚:

Վերջերս կայացած ճեպազրույցներից մեկի ժամանակ Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Շոն Մըկքորմակն ասել է, թե հակահրթիռային պաշտպանության առաջարկված ծրագիրը սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանին. ՚՚Հակահրթիռային պաշտպանության ծրագրերն ու այդ համակարգերի տեղակայումը ոչ մի դեպքում ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Դրանք ծրագրված են օգնելու Միացյալ Նահանգների, նրա բարեկամների եւ դաշնակիցների պաշտպանությանը խարդախ պետությունների հրթիռներ արձակելու դեմ, ինչպես օրինակ, Իրանն է՚՚: Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցելու հակահրթիռային պաշտպանու- թյան հարցերի շուրջ:

Միաժամանակ, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եւրոպայի շահերից է բխում միասին աշխատելը այնպիսի խնդիրների վրա, ինչպես օրինակ, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքերը չտարածելն ու Իրանի նման խարդախ երկրներից բխող վտանգները դիմակայելն է:

XS
SM
MD
LG