Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հետ ձեռք բերված համաձայնությունը


Հյուսիսային Կորեայի հետ նրա միջուկային խնդրի շուրջ վեցակողմ բանակցություններում Միացյալ Նահանգների գլխավոր պատվիրակ Քրիստըֆր Հիլն ասել է, թե Փհենյանի միջուկային զենքերի ծրագրի շուրջ համաձայնությունը միայն սկիզբն է։

Հյուսիսային Կորեան հանձնառություն է ստանձնել փակել Յոնգբիոնգի իր միջուկային հաստատությունը, որն ինչպես հայտնի է, միջուկային պայթեցման նպատակով պլուտոնիում արտադրող նրա միակ գործարանն է։ Գործարանը նաեւ կկնքվի, եւ միջուկային զինաքննիչներին մատչելիություն կապահովվի հաստատությանը։

Դրա դիմաց, Փհենյանը կստանա որոշ քանակության նավթ։ Հյուսիսային Կորեայի հետ վեցակողմն բանակցություններում ԱՄՆ գլխավոր պատվիրակ Քրիստըֆր Հիլն ասաց, թե Փհենյանի հետ ձեռք բերված համաձայնությամբ պահանջվում է գործողությունների դիմել 60 օրվա ընթացքում։

ԱՄՆ կոնգրեսական Իլենա Ռոս-Լեհտինենն ասել է, թե բանակցության պատվիրակներին դեռեւս անհրաժեշտ է համապարփակ լուծում.

՚՚Սա նշանակում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի ծրագիրը պետք է ամբողջովին եւ անդառնալիորեն վերացվի, որը պետք է ստուգելի լինի՚՚։

Գլխավոր բառը ՚՚ստուգելի լինելն է՚՚, որն ԱՄՆ պաշտոնատարներն ընդունում են, որ դժվարին խնդիր է պարզելը, թե ինչ է կատարվում աշխարհի ամենագաղտնի կառավարություններից մեկի տարածքում։ Համաձայնագրով Հյուսիսային Կորեան պետք է ոչնչացնի իր թաքցրած միջուկային զենքերի ամբողջ նյութերը։

Փհենյանի հետ վեցակողմ բանակցություններում Միացյալ Նահանգների գլխավոր պատվիրակ Քրիստըֆր Հիլն ԱՄՆ Կոնգրեսին այս մասին ասել է.

՚՚Հստակորեն, մենք պետք է կարողանանք ստուգել սա։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մենք չենք բավարարվի մի այնպիսի համաձայնությամբ, երբ Փհենյանը կձեւացնի թե զինաթափվում է, իսկ մենք կձեւանանք, որ հավատում ենք նրանց՚՚։

Սակայն պարոն Հիլը չի հայտնել, թե մյուս հինգ երկրներն ինչպե՞ս են հավաստիանալու, որ Հյուսիսային Կորեան իսկապե՛ս կվերացնի իր զենքերն ու կկազմաքանդի իր միջուկային նյութեր արտադրող իր հաստատությունները։

XS
SM
MD
LG