Մատչելի հղումներ

Իրանի միջուկային նկրտումների վտանգը


Իրանի կառավարության հետամտելը միջուկային զենքերի սպառնում է թե՛ նրա հարեւան, եւ թե՛ աշխարհի այլ երկրների, ասում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Միացյալ Նահանգների դեսպան Գրեգորի Շալթեն:

՚՚Առանց կատարելու միջուկային նույնիսկ մեկ պայթեցում՚՚, ասել է պարոն Շալթեն, ՚՚միջուկային նույնիսկ աննշան զինանոց ունենալն Իրանի ղեկավարներին կարող է քաջալերել գործադրելու իրենց սովորական զենքերը, եւ ահաբեկչություն սկսել իրենց տարածաշրջանային նկրտումներն առաջ մղելու համար՚՚:

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ունեցած իր ելույթներից մեկում պարոն Շալթեն ասել է, թե կարեւոր է, որպեսզի Եւրոպան ու Միացյալ Նահանգները միասին աշխատեն եւ վճռական դիվանագիտության միջոցով Իրանին թույլ չտան ձեռք բերել միջուկային զենքեր:

՚՚Ոչ- ռազմական ճանապարհով, որը եթե լինի լուրջ ու երկարատեւ, եւ որին աջակցեն նույն կերպ մտածող այլ երկրներ՚՚, ասել է պարոն Շալթեն, ՚՚հնարավոր է հաջողության հասնել մի վարչակարգի դեմ, որը չի կարողանում կատարել տնտեսության բնագավառում իր խոստումները, որը կարիք ունի օտարեկրյա ներդրումների պետական եկամուտները պահպանելու համար ու երկրում դիմակայում է հարաճուն ընդդիմություն՚՚:

Պարոն Շալթեն Եւրամիությանը դրվատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1737 որոշումն ՚՚ արագորեն կենսագործելու համար՚՚: Այդ որոշումով կազմակերպության անդամ բոլոր երկրներին հրահանգվում է դադարեցնել Իրանին ամեն կարգի նյութեր տրամադրելը, որոնք կարող են օգնել միջուկային կամ միջմայրցամաքային հրթիռներ պատրաստելու Իրանի ծրագրերին:

Սակայն պարոն Շալթեն ասել է, թե ՚՚Եւրամիությունն ու եւրոպական երկրները կարող են ավելին անել մեր ընդհանուրի դիվանագիտությունը խթանելու համար…Եւրոպան պետք է օգտագործի ոչ-ռազմական իր բոլոր միջոցները՚՚։ ՚՚Ինչու՞ օրինակ՚, ասել է պարոն Շալթեն, ՚՚Եւրոպական կառավարությունները նոր միջոցների չեն դիմում ապախրախուսելու ներդրումներն ու ֆինանսական գործառնությունները՚՚:

Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Շոն Մըկքորմաքն ասել է, թե Եւրոպական որոշ թվով կառավարություններ մտահոգ են ՚՚իրավական պահանջմունքների առնչությամբ՚՚: ՚՚Սակայն՚՚, ասել է նա, ՚՚առկա է առաջընթաց մասնավոր հատվածում՚՚.

՚՚Եւրոպական ինչպես եւ միջազգային այլ բիզնեսներ կայացնում են որոշումներ, որոնք հիմնվում են ներդնումների վտանգավորության եւ երկրների վատ համարում ունենալու տվյալների վրա, թե արդյո՞ք ֆինանսավորում, կամ ներդրումներ են կատարելու Իրանում, երկիր՝ որը ներկայումս գտնվում է ՄԱԿ-ի համապատասխան որոշմանը ենթարկվելու անհրաժեշտության ներքո:

Այսպիսով, սրանք որոշումներ են, որոնք կայացվում են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հետ մեր քննարկումներից անկախ՚՚: ԱՄՆ արտաքին գործոց նախարարության խոսնակ Շոն Մըկքորմաքն ասել է, թե Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել աշխարհի տարբեր երկրների հետ, Իրանի վրա ճնշումը պահպանելու նպատակով:

՚՚Դա պետք է ակնկալել, եթե նկատի ունենանք, թե ինչ է դրված կշեռքի նժարին. Իրանը ջանում է ձեռք բերել միջուկային զենքեր՚՚, ասել է պարոն Մըկքորմաքը. ՚՚ոչ-ոք չի ցանկանում դա՚՚:

XS
SM
MD
LG