Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշի մամլո ասուլիսը


Նախագահ Բուշն ասում է, թե համոզված է, որ Թեհրանը Իրաքում զենք է տրամադրում ապստամբներին, սակայն նախագահի հայտարարությունը թվում է հակասում է Իրաքում ամերիկացի ամենաբարձրաստիճան զորահրամանատարի հայտարարոււթյանը, ով ասել է, թե ոչ մի ապացույց չկա Իրանի կառավարությանն այդ հարցում մեղադրելու համար։

Սպիտակ Տանը թղթակիցների հետ իր ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ նախագահ Բուշը պնդել է, թե Իրանը զենք ու պայթուցիկ նյութեր է տրամադրում Իրաքի ապստամբներին.

՚՚Երբ հայտնաբերենք այդ զենքերն Իրաք ուղարկող ցանցերը, նրանց հետ կվարվենք ինչպես հարկն է՚՚։

Սակայն ԱՄՆ միացյալ սպայակույտի պետ, գեներալ Փիթր Փեյսը փետրվարի տասնմեկին Ամերիկայի Ձայնի թղթակիցներից մեկին ասել է, թե ապացույց չունի որ Իրանի կառավարությունը ներգրավված է Իրաքի ապստամբներին զենք տրամադրելու գործում։ Բայց նախագահ Բուշն այս մասին ավելացրեց.

՚՚Ես չգիտեմ, թե ՚՚Քադզ՚՚ անվամբ զինուժին Իրանում ով է կարգադրել այդպես վարվել, սակայն տեղյակ ենք, որ այդ զինուժն Իրանի կառավարության կարեւոր մասերից մեկն է՚՚։

Նախագահը վերստին պաշտպանեց քսանմեկ հազարից ավելի հավելյալ զինվոր Իրաք ուղարկելու իր որոշումը։ Նա ասաց, որ երկրի կոնգրեսում Իրաքի պատերազմի շուրջ բանավեճը կարող է սխալ պատգամ հղել թշնամուն.

՚՚Կասկած լինել չի կարող, որ մարդիկ հետեւում են, թե ինչ է կատարվում Ամերիկայում։ Թշնամին լսում է, թե ինչ է կատարվում։ Իրաքի ժողվուրդը լսում է լուրերը։ Իրանցիները նույնպես։ Մարդիկ տարակուսում են այս գործին մեր հանձնառության առնչությամբ՚՚։

Դեմոկրատական Կուսակցության կողմից վերահսկվող երկրի Ներկայացուչների պալատը քննարկում է զինվորների թվաքանակն ավելացնելուն ընդդիմացող, սակայն չպարտավորեցնող մի որոշման շուրջ։ Պալատի նախագահ Նենսի Փելոսին ասաց.

՚՚Ամերիկյան ժողովուրդը կորցրել է Իրաքում նախագահ Բուշի գործողությունների ընթացքի նկատմամբ իր վստահությունը՚՚։

Նախագահը Բուշը նշեց, որ կոնգրեսը շուտով քվեարկելու է Իրաքի պատերազմին հավելյալ գումար հատկացնելու շուրջ։ Նա ասաց, որ ամերիկացի զինվորներն ապավինում են իրենց ընտրված ղեկավարներին, որպեսզի աջակցեն իրենց առաքելությունն իրագործելու համար։

XS
SM
MD
LG