Մատչելի հղումներ

Կովկասն աշխարհաքաղաքական նոր մրցակցության վայր


Վառելանյութի պաշարներով հարուստ Կովկասի շրջանը աշխարհաքաղաքական նոր մրցակցության առաջավոր ճակատում է, որը խռովահույզ այս տարածաշրջանում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մրցակցություն է նավթի եւ գազի համար։

Բազմաթիվ վերլուծաբաններ ասում են, թե խողովակաշարերի շնորհիվ, ինչպիսին այս մեկն է, Հարավային Կովկասը դառնում է ներկայիս ամենադժվարին խնդիրներից մեկում կարեւոր դերակատար. ինչպե՞ս ապահովել բավարար չափով նավթ եւ գազ, որպեսզի աշխարհի արդյունաբերական տնտեսությունները շարունակեն գործել։

Կասպյան շրջանում է գտնվում աշխարհի նավթի մոտավորապես չորս՝ եւ բնական գազի չորսից-վեց տոկոսը։ Այժմ շտապողականություն է առկա Կասպից ծովում նավթի եւ գազի նոր հարթակներ կառուցելու գործում։ Արտաքին հարաբերությունների խորհուրդ կազմակերպությունից Սթիվն Սեստանովիչն ասում է, թե այդ տարածաշրջանում չափազանց ներգրավված են տարբեր երկրներ.

՚՚Դա նշանակում է Ռուսաստանը հյուսիսից, Իրանը՝ հարավից։ Վաշինգտոնը ցանկանում է վստահանալ, որ այս տարածաշրջանի էներգիայի միջոցները հնարավոր է արտահանել աշխարհի շուկաներ առանց Ռուսաստանի եւ Իրանի ճնշումների՚՚։

Եւրոպան նույնպես մտահոգված է տարածաշրջանի քաղաքական կայունությունով։ Ջոն Գլենը Մարշալի գերմանական հիմնադրամ կազմակերպության տնորենն է.

՚՚Տարածաշրջանը գտնվում է հենց Եւրոպայի սահմաններին եւ ներկայումս, երբ Եւրամիությունն ընդարձակվել է, այնտեղ նկատելի է բռնարարքների, պատերազմի հավանականություն՚՚։

Բազմաթիվ երկրներ միլիարդավոր դոլարի ներդրումներ են արել Կասպյան շրջանից նավթամուղ եւ գազատար խողովակաշարերի կառուցման գործում։ Արեւմտյան երկրները հարաճունորեն մտահոգված են նոր խողովակաշարերի անվտանգությունով։

Նույնիսկ առկա են խոսակցություններ, որ ՆԱՏՕ-ն պետք է հսկի Կասպյան շրջանից նավթի եւ գազի հոսքը։ Սակայն պարոն Գլենն ասում է, թե դա չափազանց դժվարին խնդիր կլինի ՆԱՏՕ-ի համար եւ կսրի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Վերլուծաբանների մեծամասնությունը փաստարկում է, որ Հարավային Կովկասի հանրապետությունները ստանձնել են Արեւմուտքի հետ իրենց սերտ հարաբերությունների կառուցումը շարունակելու ռազմավարական հանձնառություն։

XS
SM
MD
LG