Մատչելի հղումներ

Կարմիր Խաչն ու ահաբեկչությունը


Իսպանիայի եւ Բրիտանիայի Կարմիր Խաչի ներկայացուցիչներ իրենց ամերիկացի գործընկերների հետ Նյու Յորքում մասնակցեցին վերջերս կազմակերպված մի խորհրդաժողովի, քաղաքներում ահաբեկիչների հարձակումների դեմ պայքարի իրենց փորձի մասին միմյանց հաղորդելու նպատակով։

Աղետի այս տեսարաններն արտակարգ իրավիճակներին արձագանքող միջազգային համայնքներին հիշեցրին, որ չնայած լավագույնս ծրագրելուն, քաղաքներում աղետներ կարող են տեղի ունենալ բոլոր երկրներում, ցանկացած ժամանակ։ Սա դաս է, որ Ջոնաթան Էդմոնսոնը ծանր կերպով ուսանեց 2005 թվականի հուլիսի յոթին։

Քանի որ Ջոնաթանն աշխատում էր Լոնդոնի շտապ օգնության բաժանմունքում, նա առաջիններից մեկն էր, որ ժամանեց քաղաքի հասարակական տրանսպորի համակարգում կատարված ահաբեկչական հարձակման տեղանքում.

՚՚Ես նախազգում էի, որ դա հավանաբար ահաբեկչական հարձակում էր եւ ես ասացի գործընկերներիս, որ թերեւս մեր դեմ հարձակում է գործվել ու այնուհետեւ սկսեցի պատասխանել հարձակման առաջին տեղանքից եկող զանգերին՚՚։

Խորհրդաժողովին, որը հովանավորել էր Նյու Յորք քաղաքի կողմից, մասնակցում էին Ամերիկայի, Իսպանիայի, Բրիտանիայի Կարմիր Խաչի աշխատողները։ Թերեզա Բիշոֆը Նյու Յորքի Կարմիր Խաչի գործադիր ղեկավարն է.

՚՚Այժմ Իսպանիայում, Բրիտանիայում ներկայումս կան բազմաթիվ քաղաքներ, որոնք իրենց փորձառությունն ունեն ահաբեկչական հարձակումների առնչությամբ։ Այդ իսկ պատճառով խորհրդաժողովը մեզ համար հնարավորություն է միմյանցից սովորելու համար՚՚։

Իսպանիայի Կարմիր Խաչի նախագահ Կառլոս Փայան խորհրդաժողովում ուսանած դասերը լուրջ է ընդունում.

՚՚Մարդիկ երբեք չէին կարծում, թե նման բան տեղի կունենա իրենց հետ։ Եւ սա սխալ է։ Կարծում եմ, բոլորը պետք է յուրացնեն ԱՄՆ-ում սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումների դասերը։ Այն կարծիքին եմ, որ այժմ բոլորն ավելի գիտակից են այդ խնդրում՚՚։

Այժմ Նյու Յորքի Կարմիր Խաչը հույս ունի կամավորների թիվն ավելացնել քաղաքում, ահաբեկչական որեւէ հարձակման ավելի լավ դիմակայելու համար։ Ներկայումս նրանց թիվը 3500 է։ Սակայն Կարմիր Խաչը ցանկանում է այդ թիվը հասցնել տասը հազարի։

XS
SM
MD
LG