Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահական պաշտոնի նոր հավակնորդներ


Միացյալ Նահանգների Դեմոկրատական Կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի երկու հավակնորդներ, Հիլարի Քլինթընն ու Բարաք Օբաման անցած հինգշաբթի օրն առաջարկել են բժշկական համապարփակ ապահովագրության ծրագիր։

Սենատոր Բարաք Օբաման առողջապահական հարցերով գործիչների հետ մի հանդիպման ժամանակ ասել է, որ առողջապահական ապահովագրության խնդրի առնչությամբ նախագահ Բուշի ծրագիրը գրեթե չի օգնում նվազեցնելու դրա ծախսերը։

Իսկ սենատոր Հիլարի Քլինթընը Միացյալ Նահանգների քաղաքապետների խորհրդաժողովում ասել է, թե դեռեւս այն կարծիքին է, որ երկիրը կարիք ունի համապարփակ ծրագրի։ Որպես երկրի Առաջին Տիկին, Հիլարի Քլինթընն ավելի քան տասը տարի առաջ աջակցել է բժշկական համապարփակ ապահովագրության, սակայն ծրագիրն աջակցություն չստացավ կոնգրեսում.

՚՚Այն կարծիքին եմ, որ մենք դեռեւս պետք է հանձնառություն ստանձնենք առողջապահական համապարփակ ապահովագրության գործում։ Մենք պետք է ապահովագրությունը, որակն ու դրա ծախսը դարձնենք մեր ռազմավարության մասերը՚՚։

Իսկ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի հավակնորդ, սենատոր Բարաք Օբաման այս մասին ասել է.

՚՚Բաներից մեկը, որը կարծում եմ, կարեւոր է որպեսզի Դեմոկրատական Կուսակցությունն ըմբռնի՝ հետեւյալն է. այժմ ո՛չ 1992, ո՛չ 1993, եւ ո՛չ էլ 1994 թվականն է։ Մենք չպետք է ահաբեկվենք՚՚։

Օբաման անցյալ շաբաթ սկզբնական քայլը կատարեց նախագահական ընտրարշավին մասնակցելու համար, այն է՝ հայտարարեց նախագահական ընտրարշավին մասնակցելու իր հնարավորությունները ստուգող հանձնախումբ ստեղծելու մասին։ Սենատոր Հիլարի Քլինթընը նման հայտարություն արեց անցյալ շաբաթավերջին։

XS
SM
MD
LG