Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի առողջապահական ծրագիրը


Նախագահ Բուշը երկրի կացության շուրջ երեքշաբթի օրը ժողովրդին ուղղված իր ամենամյա ելույթում առաջարկեց առողջապահության բարեփոխում Միացյալ Նահանգներում, ուր 46 միլիոն մարդ չունի բժշկական ապահովագրություն։

Ռիտա Ազարը ծաղիկների խանութի սեփականատեր է Լոս Անջելեսում.

՚՚Արդյոք կցանկանայի՞ նրանց ապահովագրությամբ ապահովել, եթե կարողանայի՞։ Իհարկե՚՚։

Ազարի կացությունը նման է փոքր բիզնեսների այլ սեփականատերերի կացությանը։ Հարոլդ Գոլդմայերը ներկերի խանութի սեփականատեր է Չիկագոյում.

՚՚Առողջապահական ծախսերն ավելի արագորեն են ավելանում անշարժ գույքի եկամտահարկերից, էլեկտրականության, տան վարձից՚՚։

Ամերիկացիների մեծամասնությունն իր առողջապահական ապահովագրությունը ստանում է իր գործատուներից, չնայած բազմաթիվ գործատուներ ներկայումս նզազեցնում են իրենց տրամադրած արտոնությունները, կամ առհասարակ չեն առաջարկում առողջապահական ապահովագրություն։

Երկրի կացության շուրջ իր ամենամյա ելույթում նախագահ Ջորջ Բուշն առաջարկեց առողջապահական ապահովագրությունը դարձնել եկամտահարկից մասամբ զերծ.

՚՚Այս բարեփոխությամբ, իրենց գործատուներից բժշկական ապահովագրություն ստացող 100 միլիոնից ավելի ամերիկացիներ կօգտվեն ավելի ցածր եկամտահարկ վճարելով՚՚։

Մի քանի վերլուծաբանների կարծիքով, ավելի նվազ եկամտահարկը որոշ թվով մարդկանց համար խթան կհանդիսանա գնելու առողջապահական ապահովագրություն։ Սակայն, այլոց կարծիքով, միջին եւ նվազագույն աշխատավարձ ստացող ամերիկացիները չեն օգտվի այս առաջարկից, քանի որ բժշկական ապահովագրության դիմաց իրենց վճարած գումարը դեռեւս չափազանց բարձր կլինի։

XS
SM
MD
LG