Մատչելի հղումներ

Իրանի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը


Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը վերջերս կրկնել է Իրանի կառավարությանն առաջին անգամ 2006 թվականին արված առաջարկը:

՚Եթե Իրանն առկախի ուրանի իր հարստացումը, որը ոչ թե միայն Ամերիկայի՝ այլեւ միջազգային համայնքի պահանջն է, ապա Միացյալ Նահանգները պատրաստ է ետ շրջելու իր քսանյոթամյա քաղաքականությունը: Եւ ես կհանդիպեմ իրանցի իմ պաշտոնակցի հետ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Այսպիսով մենք հնարավորություն կունենանք քննարկելու մեր երկրների միջեւ հարաբերությունների բոլոր կողմերը՚՚:

Սպիտակ Տան խոսնակ Թոնի Սնուն ասել է, թե Իրանի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը ներկայումս ավելի շուտ դիվանագիտությունն է, քան ռազմական գործողությունը.

՚՚Դիվանագիտությունն Իրանի վարչակարգի վրա ճնշում գործադրելու միջոցներից մեկն է, որպեսզի այդ երկիրը կատարի քայլեր, որոնք լավ կլինեն թե՛ իր, եւ թե՛ իր ժողովրդի համար, ու տնտեսական առումով. եւ այդ քայլերը նաեւ լավ կլինեն իր հարեւան երկրների ժողովուրդների հետ Իրանի ժողովրդի հարաբերությունների առումով:

Այդ քայլերն Իրանի ժողովրդին նաեւ կվերահավաստիացնեն, որ Իրանի ներկայիս կառավարությունը չափազանց հարգում եւ հիանում է իր ժողովրդով, ու սերտ կապերի մեջ է նրա հետ՚՚:

Միաժամանակ, Միացյալ Նահանգները դատապարտում է Իրաքում Իրանի վարչակարգի գործունեությունը։ Նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե Իրանը ՚՚նյութական օգնություն է ցուցաբերում ամերիկյան զինուժի վրա հարձակումներում եւ որ ԱՄՆ-ը ՚՚կհայտնաբերի եւ կոչնչացնի մեր թշնամիներին բարձրակարգ զենքեր եւ մարզում տրամադրող ցանցերը՚՚:

Սպիտակ Տան խոսնակ Թոնի Սնոուն ասել է, թե պարոն Բուշի հայտարարությունները ՚՚սադրիչ չեն՚՚, ինչպես համարում են որոշ անձինք.

՚՚Երբ խոսում ենք սադրանքի մասին, ապա սադրանք է դեպի միջուկային զենքերի ստեղծման ծրագիրը տանող քայլը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրապարակային հայտարարություններով: Երբ նա ուղեւորություններ է կատարում աշխարհի երկրներում եւ խոսում է մեծ թվով մարդկանց սպանելու մասին, դա՛ է սադրիչ:

Երբ իրանցիները Իրաքի հողում սպանում են ամերիկացիների, դա՛ է սադրիչ: Միացյալ Նահանգներն Իրաքում հարկադրում է պաշտպանություն։ Մենք պաշտպանում ենք մեր մարդկանց, որը միակ բանը չէ, որ ակնկալում եք։ Դա խելացի եւ ողջամիտ քայլ է՚՚:

"Երբ խոսքը վերաբերում է Իրաքի հողում մարդկանց, ովքեր փորձում են զենքեր փոխադրել որոնք օգտագործվելու են ամերիկացիների եւ անմեղ իրաքցիների սպանելու համար՚՚, ասում է պարոն Սնոուն, ՚՚ռազմական անհրաժեշտություն է նրանց դիմակայելը՚՚:

XS
SM
MD
LG